Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը
Վիդեո

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի շրջանավարտներին մեծ հանդիսավորությամբ հանձնվեցին դիպլոմներ. որակավորված մասնագետները պատրաստ են բարելավել կրթության ոլորտը (Լուսանկարներ, Տեսանյութ)

Որակյալ կրթական ծրագրերը, ուսուցիչ-առաջնորդներ ունենալը ռազմավարական նշանակություն ունեն պետության համար. տասնյակ տարիներ ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն իրագործում է ռազմավարական նշանակության իր առաքելությունը։

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը «Կրթության կազմակերպում», «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառման իր շնորհավորական խոսքում հույս է հայտնում, որ շրջանավարտներն իրենց ներդրումը կունենան կրթության ոլորտում՝ հատկապես հանրակրթական դպրոցների զարգացման գործում, և որ նրանց նվիրական գործը կվարակի հազարավոր երիտասարդների։

Հավասար կրթության հնարավորություն Հայաստանում՝ բոլոր երեխաների համար՝ անկախ բնակության վայրից. հենց այս մոտեցմամբ ԵՊՀ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը համատեղ ստեղծեցին «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։

ԵՊՀ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի համատեղ «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս շատ-շատերին Հայաստանում լուրջ փոփոխությունների մասը կազմելու։ Ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մարզերում աշխատանքը դարձնել գրավիչ, մարզերի դպրոցների ուսուցիչների թափուր հաստիքների խնդիրը լուծել, այս ծրագիրն, ի վերջո, պայքարում է կրթության հավասարության հնարավորության համար, որպեսզի ՀՀ-ում ծնված յուրաքանչյուր երեխա իրացնի հավասար կրթության իրավունքը։

«Եթե համայնքներում չլինեն ուսուցիչներ, հնարավոր չէ հավասար կրթություն ապահովել»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյանը։ «Թյուր է այն կարծիքը, թե նորարարությունը ինքն իրենով պետք է լինի, հակառակը՝ նորարարությունը և հարյուրամյա փորձը, որ ունի ԵՊՀ-ն, տեսությունը և աշխատանքային փորձառությունը, մասնավորը և պետականը ոչ թե պետք է հակադրվեն, այլ համադրվեն, և այս ծրագիրն այդ առումով շատ օրինակելի է»։

ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, շնորհավորելով շրջանավարտներին, արդեն որակավորված ուսուցիչ-առաջնորդներին, ընդգծում է՝ կրթության ոլորտում դրամատիկ իրավիճակը Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կրթական ծրագրերին տվեց ռազմավարական նշանակություն և դեր. «Դուք՝ բոլորդ, վաղվա մեր արժեքների, հանրության ապագայի կրողներն ու ձևավորողներն եք»։

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ Ներսես Խառատյանը, ով դասավանդում է Սյունիքի մարզի Ծավ գյուղում, կարևորում է համայնքում ապրող ու աշխատող մասնագետների համար մասնագիտական հմտությունները զարգացնելու հարցը, ինչի հնարավորությունը ստեղծել են ԵՊՀ-ն ու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համատեղ։

«Ծրագիրը հնարավորություն տվեց ակադեմիական գիտելիքներ, համակարգային մտածողություն ձեռքբերել, այդ գիտելիքներն ու մտածողությունը համադրել փորձի հետ, առավել արժևորել ուսուցիչ-առաջնորդ լինելու առաքելությունը»,- նշում է նա։

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն ընդգծում է՝ երբ հետադարձ հայացք է նետում առաջին՝ «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի անցած 27 տարվա ճանապարհին, ակնհայտ է դառնում այդ ծրագրի հաստատակամ զարգացումը։

«Այս ծրագրով մենք վարչական կադրեր ենք պատրաստում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների համար՝ առկա ուսուցմամբ, նաև նախատեսում ենք այս ծրագիրը կազմակերպել դիստանցիոն ուսուցմամբ․ տարբեր երկրներից կա մեծ պահանջարկ։ Կրթական ծրագիրը կիրականացնենք անգլերեն՝ արտասահմանցի ուսանողների համար։ «Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագիրը կյանքի է կոչում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համակարգը՝ սովորել աշխատելով սկզբունքը, որն ամբողջ աշխարհում է ընդունված, մենք արդեն երկու տարի է, ինչ իրականացնում ենք։ Ամփոփելով՝ ուզում եմ փաստել՝ գերազանցության դիպլոմով ուսանողների թիվն ամեն տարի ավելանում է. սա հերթական ցուցիչն ու ապացույցն է, որ կրթության որակը բարելավվում է»,- հավելել է նա։