Ձերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ)
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին ապրիլի 11-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ժամը 22.10-ին Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում, իր բնակության հասցեի մոտ, իրավապահները ձերբակալեցին «Տելեգրամ» սոցիալական հարթակում գրանցված էջերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդու: Այդ պահին նրա հետ էր նաև 26-ամյա երիտասարդ, որը դիմեց փախուստի, ինչը, սակայն, կարճ տևեց: Երկուսն էլ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին:
30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար զիպ փականով տոպրակ` լցված կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող, 10 գրամից ավելի փոշենման զանգվածով:
26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով:
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին:
Հանգամանքները պարզվում են:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է