Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը

Մինչ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի գործող իշխանությունները իսկապես գործուն քայլեր են ձեռնարկում ադրբեջանական պահանջները կատարելու ուղղությամբ։

Հիշեցնենք, դեռ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, պայմանով, որ այդ մասին փաստաթուղթը համաժամանակյա ստորագրվի խաղաղության պայմանագրի հետ։ Մինսկի խմբի լուծարման օգտին խորհրդարանում արտահայտվել էր նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ընդ որում, ուշագրավն այն է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չունեն բավարար ռեսուրսներ և իրավական կարգավորումներ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այդ խումբը ստեղծվել է ԵԱՀԿ անդամ պետ բոլոր պետությունների կողմից և հենց բոլորի կոնսենսուսային որոշմամբ էլ կարող է լուծարվել։

Երեկ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն՝ ազգությամբ թուրք, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, հանդիպել Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուշագրավ է, որ ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը բավական ծավալուն է և անդրադարձ կա Մինսկի խմբին։ Մասնավորապես նշվում է, որ «Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ Հայաստանի կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ հայկական կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները»։

Այժմ իրավիճակն ավելի քան բարենպաստ է Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև նրանց խամաճիկը դարձած հայաստանյան իշխանությունների համար։ Եվ, օգտվելով առիթից, ցանկանում են առնվազն դնել Մինսկի խմբի լուծարման հիմքերը։ Ադրբեջանի համար առանցքային է Մինսկի խմբի լուծարումը, քանի որ այդ կերպ փորձելու է արձանագրել, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս գոյություն չունի, իսկ Մինսկի խմբի հետագա գործունեությունն անընդհատ հիշեցնելու է, որ Ղարաբաղյան հարցը դեռևս փակված չէ, և բնականաբար, սա է ադրբեջանական կողմի կոշտ մոտեցման պատճառը, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի բոլոր 17 կետերը համաձայնեցնելուց հետո դեռևս շարունակում են պահանջներ ներկայացնել։

Նանե Երիցյան