«Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ վերջին օրերի նյարդային պահվածքը նաև խորքային պատճառներ ունի։ Սուքիասյանը, իհարկե, երբեք էլ առանձնապես համակրանք չի ունեցել Արցախի և արցախցիների նկատմամբ, նույնիսկ նախկին իշխանությունների օրոք, երբ շատ օլիգարխներ ներդրումներ էին անում Արցախում, նա այդպիսի գործունեությամբ աչքի չի ընկել։ Բայց ի տարբերություն Փաշինյանի թիմի այլ օդիոզ կերպարների, Սուքիասյանը նախկինում ձգտում էր լուռ մնալ, սկանդալների կենտրոնում չհայտնվել։
Մեր տեղեկություններով, անցած շաբաթվա սկզբին Սուքիասյանին իր մոտ է կանչել Նիկոլ Փաշինյանը, դիտողություններ արել, թե նա հեռու է պահում իրեն, ակտիվություն չի ցուցաբերում, զգուշացրել է, որ կարող է խնդիրների բախվել։ Նաև նշել է, որ թե Սուքիասյանը, և նրա ձեռքից կերակրվող փորձագետներն ակտիվորեն և ագրեսիվ կերպով չեն պաշտպանում իշխանական թեզերը։
Փաշինյանի նկատողությունից հետո էլ Խաչատուր Սուքիասյանը որոշել է անձամբ ակտիվանալ, բայց հայտնվել է լրագրողների թիրախում՝ չմտածված հայտարարությունների պատճառով։ Ի դեպ, Սուքիասյանն անձամբ մոտ մեկ տասնյակի հասնող փորձագետների է պահում, նրանց աշխատավարձ վճարում, պարտադրում տարբեր ալիքներով և սոցիալական ցանցերով իշխանական դավաճանական թեզերը պաշտպանել, իսկ վճարների չափն էլ կախված է ագրեսիվության աստիճանից։ Սուքիասյանը նաև պատգամավորների մի խմբի կերակրողն է, որոշներին ընդհուպ 5 հազար դոլար է վճարում, որ ավելի ակտիվ կատարեն իր հանձնարարությունները։
Անի Սարգսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT