Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
Քաղաքականություն

Հայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու․․․Խաչիկ Ասրյան

Հայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու․․․

«Հայաստանը խորը ճգնաժամից դուրս բերելու» ծրագիր ունեցող քաղաքական ավանտյուրիստնե՛ր, քաղաքական խոպանչինե՛ր, գիտենք, որ բոլոր ժամանակներում Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը ձեզ համար բիզնես է, այսինքն՝ փող եք աշխատում, բայց, մի՞թե դուք այդքան այլասերված եք, որ, 44-օրյա պատերազմից փախչելով (ձեր նողկալի կյանքը փրկելով), հիմա ձեր քաղաքական գործունեության հիմքը դարձրել եք Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովումը:

Մի՞թե դուք այդքան անբարոյական եք, որ, 44-օրյա պատերազմից փախչելով ու թաքնվելով ձեր պադվալներում, ձեր կանանց յուբկաների տակ, պատերազմից հետո կարող եք խոսել Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման մասին:

Բա, ո՞ւր էիք, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայատյաց Ադրբեջանը հարձակվեց մեր Սուրբ Արցախի և մեր Սուրբ Հայաստանի վրա. հը՞: Թե՞ սպասում էիք, որ պատերազմն ավարտվի, որպեսզի է՛լ ավելի մեծ թափով շարունակեք ձեր քաղաքական ավանտյուրաները և զարգացնեք ձեր բիզնեսը:

Հայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, այս ի՞նչ հայրենասիրական պաթոսներով ինքնաձայնագրված տեսանյութեր և հոդվածներ եք հրապարակում, Հայրենիքի փրկության մասին «ակադեմիական» վերլուծություններ եք կատարում, Հայոց եռագույնն ու զինանշանը պատկերող մայկաներ ու զինվորական բուշլաթներ հագած հարցազրույցներ եք տալիս, ստատուսներ գրում, ժողովներ, համագումարներ եք կազմակերպում, Սուրբ Եռաբլուր պանթեոն եք այցելում. ինչի՞ համար: Ուզում եք ասել, որ դուք հայրենասե՞ր եք, մտահո՞գ եք Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովմամբ. հա՞:

Ա՛յ ճիճուներ, իսկական հայրենասերները քաղաքական ավանտյուրաներով, քաղաքական ինքնագովազդներով, քաղաքական խոպանչիությամբ երբեք չեն զբաղվում, նրանք իրենց ընտանիքների և իրենց Հայրենիքի դեմ թշնամու կողմից սանձազերծված պատերազմից երբեք չեն փախչում ու ձեզ պես երբեք չեն թաքնվում իրենց պադվալներում կամ իրենց կանանց յուբկաների տակ, այլ գիտակցված, կամավոր գնում են սահմանագիծ - առաջնագիծ և իրենց կյանքի գնով պաշտպանում Հայրենիքն ու իրենց ընտանիքները:

Նա, ով պատրաստ չէ իր կյանքը միշտ զոհաբերել հանուն ամբողջական Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման, ավելին՝ իր կյանքը փրկելու համար ուղղակի փախել է 44-օրյա պատերազմից, նա երբեք չի կարող խոսել Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման մասին, ինչպես նաև, նա երբեք չի կարող խոսել Հայաստանի ու Հայ ժողովրդի անունից, առավել ևս հավակնել ՀԱՅԱՍՏԱՆԸ ՂԵԿԱՎԱՐԵԼՈւՆ:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ովքեր եք դուք, Հայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, քաղաքական ավանտյուրիստնե՛ր, քաղաքական խոպանչինե՛ր:

Մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու դողդողալով սպասե՛ք ձեզ վերաբերող իմ որոշումներին և հրամաններին։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,