Պետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել
Դժգոհության ու շփոթի մեծ ալիք բարձրացրած եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը փոխվել է, Ազգային ժողովն ընդունել է օրենքը, որով Հայաստանի ավելի քան 700 հազար քաղաքացիներ 2025-ին և 2026-ին իրենց հայտարարագրերը կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը՝ մայիսի 1-ի փոխարեն: Օրենքի առաջին ընթերցմանը կողմ են քվեարկել իշխող ուժի 63 պատգամավորներ։
Նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանի խոսքով, այն մարդկանց համար, ովքեր հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1–ը, և ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1–ը: Զուգահեռաբար դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը։
Այդուհանդերձ, պետական կառավարման համակարգը ձախողած ՔՊ-ն շտապում է, ցանկանում է ցույց տալ, որ հայտարարագրեր ներկայացնողները շատ են, ուստի վարչապետի աշխատակազմից հանձնարարել են մինչև մայիսի 1-ը հնարավորինս շատ հայտարարագրեր ներկայացնել ՊԵԿ։ Ովքեր ունեն ID-քարտեր, պարտադրված են արագ լրացնել և ներկայացնել փաստաթղթերը, հակառակ պարագայում խնդիրներ են ունենալու աշխատավայրերում։
Մարինե Գևորգյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT