Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Վիդեո

Տնտեսությունն անկում է ապրում, աղքատության մակարդակը գնալով խորանում է , թանկացումները «շնչելու տեղ» չեն թողնում․ Նաիրի Սարգսյան

 
Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ քիչ է մնացել, քանի որ ամեն օր ավելի են մոտենում անդառնելիության շեմին: Դրա վերջին մեխերը համարվում են Թուրքիայի հետ սահմանի բացումը, և ամբողջությամբ թուրքական ապրանքներով ու ծառայություններով հայկական շուկան ողողելը: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ դա կլինի ՀՀ տնտեսության մահը: Եթե որևէ երկիր ցանկանում են վերցնել, ապամոնտաժել, վերացնել, ապա դա պարտադիր չի իրականացնել պատերազմական գործողություններով. «Դրան կա երկու հիմնական մոտեցում. տնտեսապես ոչնչացնել պետությունը, որը կախման մեջ կլինի Թուրքիայից, իսկ հաջորդ տարբերակը պատերազմն է: Նիկոլ Փաշինյանի կառավարմանը շատ կարճ ժամանակ է մնացել», -ասաց Սարգսյանը:

«Մենք ունենք երկու հիմնասյուն, դա տնտեսական և անվտանգային հիմնասյուներն են: Մենք գիտենք, որ ոչնչացվել է մշակույթը, կրոնը, կրթությունը, առողջապահությունը, բոլոր ոլորտները, մեր ինքնությունը, մեր պատմությունը, բայց այս ամեն ինչի վերականգման համար, թեկուզ դպրոցական ծրագրերից սկսած, պետք է բնականաբար ֆինանասական միջոցներ, որպեսզի կարողանանք այդ ծախսերը սպասարկել: Դրա համար անհրաժեշտ է տնտեսության զարգացում, իսկ անվտանգությունը անհրաժեշտ պայմանն է մարդկության համար և դրանցից հետո պետք է կառուցենք հաջորդ հիմնասյունները», -ասել է Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ տնտեսությունն անկում է ապրում, աղքատության մակարդակը գնալով խորանում է, թանկացումները «շնչելու տեղ» չեն թողնում, իսկ ներկա կառավարությունը մտածում է միայն իր իշխանության մասին ու ամեն գնով փորձում պահել այն։