Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում Ռուսական հայտնի ինստիտուտի զեկույցը ուշագրավ շերտեր է բացահայտում Ո՞ւմ համար է աշխատում Սոլովյովը Երբ Փաշինյանն անհոգ է, ժողովուրդը՝ հոգսաշատ. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ) Հայոց Եկեղեցին չեն քանդի՝ որքան էլ փորձեն․ Մենուա Սողոմոնյան«Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը. նա ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն դարձնի իշխանությանը վերահսկելի և խզի դրա կապը Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների հետ». Էդմոն Մարուքյան Մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք,  բայց մեզանից շատ չենք հարգում. Նարեկ ԿարապետյանԻսրայելցի գիտնականները մշակել են գունափոխվող և կիսաթափանցիկ արևային վահանակներ Այս իշխանությունը խաղաղությունից խոսելու իրավունք չունի․ Ավետիք ՔերոբյանԻշխանությունը մի բան է խոստանում, իրականությունը՝ լրիվ հակառակը ապացուցում․ Աննա ԿոստանյանՎերափոխել լռողների լռությունը. Վահե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Էրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձները կարդալիս, կարելի է շփոթվել, թե որն ում ուղերձն է, կարծես երկու ուղերձները գրվել են նույն տեղում, նույն մարդկանց կողմից։ Թուրքիայի նախագահը սովորություն ունի ամեն տարի ապրիլի 24-ին ուղերձներ հղել Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին, և բոլոր դեպքերում այդ ուղերձները լկտիության և ցինիզմի գագաթնակետ են։ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը։ Իր ուղերձում Էրդողանը պնդում է՝ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան»։ «Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև ունեցած խորն արմատները և ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին», - ասել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի առաջնորդը։

Ուշ երեկոյան մի ուղերձ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն էր տարածել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տարբեր պետությունների և կազմակերպությունների հայտարարություններին՝ նշել, թե կտրականապես մերժում են 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտումներով արված հայտարարությունները։ «Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել Պատմական համատեղ հանձնաժողով՝ 1915 թ-ի դեպքերի արդարացի և գիտական ​​քննության համար։ Պատմությունից թշնամություն առաջ բերելու ջանքերը չպետք է խրախուսվեն և կրկնում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացին»,-ասվում է հրապարակման մեջ։

110 տարի է անցել, Թուրքիան չափազանց կոշտ և ագրեսիվ է արձագանքում բոլոր նման հայտարարություններին։ Եվ այժմ էլ հրաշալի հնարավորություն է ստացել առաջ մղել ժխտողական քաղաքականությունը՝ Հայաստանում սեփական խամաճիկն ունենալով, իսկ միջազգային կառույցների, տարբեր երկրների առաջնորդների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ու դատապարտումն, իհարկե, դուրս է Անկարայի քաղաքական նկրտումների ծիրից։

Անի Էլլարյան