Չեմ կարծում՝ Ուկրաինան երբևէ կկարողանա ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Թրամփ
Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունից. այս մասին Time ամսագրին հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Չեմ կարծում, որ նրանք երբևէ կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին: Կարծում եմ, որ դա պատճառ դարձավ պատերազմի սկսվելու համար, երբ նրանք սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին միանալու մասին: Եթե դա չլիներ, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ պատերազմը չսկսվեր», - ասել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ ՌԴ-ն պատերազմի դադարեցման նախապայմաններից մեկն է նշում Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Սակայն Կիևը պնդում է, որ դա ամենահուսալի անվտանգության երաշխիքը կլինի երկրին: Այնուհանդերձ, ՆԱՏՕ-ն պաշտոնապես հրավեր չի արել Ուկրաինային՝ ընդգծելով, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, երկրի անդամակացությունն անհնարին է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT