Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը նպատակ ունեն համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ և բազմակողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է խորացնել կապերը թյուրքական պետությունների և Պակիստանի հետ։ Թեմայի հետ կապված՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ փաստացի Թուրքիան խորացնում է կապերը սուննիական երկրի՝ միջուկային պետություն Պակիստանի հետ. «Թուրք-պակիստանյան կապերի հիմքում ընկած են պանիսլամիստական ծրագրերը՝ Իսլամաբադը ցանկանում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական շահերից ելնելով։ Թուրքիայի համար Պակիստանն ելք է դեպի Հնդկական օվկիանոս և կապ է իսլամական աշխարհի հետ։

Թուրքիան և Պակիստանը վերջերս ստորագրել են 24 համաձայնագիր համագործակցության շուրջ։ Կողմերը մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի»։ Մյուս կողմից, ըստ ալիքի վերլուծաբանների, Ադրբեջանը ցանկանում է մաս կազմել թուրք-պակիստանյան դաշինքի և կապող օղակ հանդիսանալ Անկարայի և Իսլամաբադի միջև. «Պակիստանը հետաքրքրված է ադրբեջանական նավթագազային ռեսուրսներով, գեոպոլիտիկ հարմար դիրքով՝ Կասպից ծով-Սև ծով միջանցքի շրջանակներում։ Իր հերթին, Ադրբեջանը զենքեր է գնում Պակիստանից, խորացնում է երկկողմ տնտեսական կապերն ու ձեռք է բերում նոր դաշնակից իսլամական աշխարհում։

Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը եռակողմ ֆորմատով համատեղ զորավարժություններ են անցկացնում, և դրանք կրելու են պարբերական բնույթ։

Ադրբեջանն ու Պակիստանը վերջերս ստորագրել են բազմաթիվ պայմանագրեր էներգետիկայի, ռազմական արդյունաբերության, տուրիզմի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Կողմերը ցանկանում են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան մեկ միլիարդ դոլարի»։

Իսկ ո՞րն է Հայաստանի անելիքը. «Հայաստանը պետք է խորացնի կապերը հարևան ու բարեկամ Իրանի հետ՝ երկկողմ կապերը պետք է բարձրացնել ռազմավարական դաշինքի մակարդակի։ Վերջերս հայ-իրանական համատեղ զորավարժություններ են կայացել, ինչը սթափեցնող մեսիջ էր թուրք-ադրբեջանական տանդեմին։

Իրան-ԱՄՆ բանակցությունների արդյունքում հնարավոր է Իրանից հանվեն պատժամիջոցներ, թուլանա Արևմուտք-Իրան լարվածությունը, ինչը դրական կազդի նաև հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման վրա։

Իրանը Հայաստանի տարածքով՝ Հյուսիս-Հարավ միջանցքով կարող է դուրս գալ վրացական սևծովյան նավահանգիստներ և Եվրոպա, ինչպես նաև Վերին Լարսով՝ դեպի ՌԴ։ ՌԴ-ն և Իրանը վերջերս ստորագրեցին ռազմավարական դաշնակցային նոր պայմանագիր, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա նաև ՌԴ-ՀՀ-Իրան եռակողմ նախագծերը խթանելու համար։

Դրան զուգահեռ, ՀՀ-ն պետք է խորացնի կապերը միջուկային տերություն, հզոր տնտեսություն ունեցող Հնդկաստանի հետ։ Հնդկաստանը Պակիստանի թիվ մեկ գեոպոլիտիկ հակառակորդն է, և եթե Պակիստանը խորացնում է կապերը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ապա Հայաստանը դրան ի հակակշիռ պետք է սերտացնի կապերը Հնդկաստանի հետ։

ՀՀ-ն զենքեր է գնում Հնդկաստանից, բայց դրան զուգահեռ պետք է միլիոնավոր ներդրումներ ներգրավել Հնդկաստանից հայկական տնտեսության մեջ։Հնդկաստանը ցանկանում է կյանքի կոչել Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը՝ դրանով հնդկական ապրանքները կարող են նաև Հայաստանի տարածքով ելք ունենալ դեպի Եվրոպա։

Հայ-իրանա-հնդկական կապերի խորացումն ու ռազմա-քաղաքական ու տնտեսական դաշինքը բխում է նաև Մոսկվայի շահերից, քանի որ այդ դաշինքը փակելու է Մեծ Թուրանի ճանապարհը։ Մեծ Թուրանն ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիք է Հայաստանի, ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, անգամ Հնդկաստանի համար։ Հնդկաստանում չեն բնակվում թյուրքախոս ժողովուրդներ, սակայն բնակվում է կես միլիարդի հասնող մահմեդական բնակչություն, իսկ Թուրքիան պանթուրքիզմին զուգահեռ առաջ է քաշում նաև պանիսլամիստական ծրագրեր։

Այսպիսով, Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմին և նրանց դաշնակից Պակիստանին դիմագրավելու համար ՀՀ-ն պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետ՝ բոլոր ոլորտներում, հատկապես ռազմական և տնտեսական»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում