Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Անպաշտպան «քաղաքացու» օրը

Պաշտոնական իշխանությունն այսօր նշում է իր իսկ սահմանած ամենատարօրինակ տոնը՝ Քաղաքացու օրը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Փաշինյանն ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել էր Քաղաքացու օր, և այդ օրը հանրության մեջ տպավորվել էր միայն որպես փողոցում խորոված-քյաբաբ պատրաստելու միջոցառում։

7 տարի անց կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին ավելի անտեսված, ավելի անպաշտպան է թե՛ պետական համակարգի, թե՛ դրսի ուժերի և թե թշնամիների դիմաց։ 7 տարի անց Նիկոլ Փաշինյանը նույն ցինիզմով ու լկտիությամբ տոնում է իր սահմանած տոնը։ Խոսում ժողովրդավարության, ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ։ Այսօր էլ հայտարարել է, թե «համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղում է ամենօրյա պայքար, և այդ պայքարում հանրային ավելի ու ավելի մեծ աջակցություն է հարկավոր»։

Հայաստանում կոռուպցիան ավելի դաժան դրսևորումներ է ստացել։ Նույնիսկ մասնագետներն են փաստում, որ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն արմատախիլ չի արել համակարգային կոռուպցիան, այլ ավելի համակարգային ու ինստիտուցիոնալ է դարձրել։

Ապրիլի 26-ը նշանավորվում է նաև մեկ այլ ողբերգական դեպքով, որ անմիջականորեն առնչվում է Նիկոլ Փաշինյանի հետ։ 3 տարի առաջ այսօրը Լեո-Պարոնյան խաչմերուկում Փաշինյանին ուղեկցող շարասյունը վրաերթի ենթարկեց երիտասարդ և հղի մի կնոջ։ 3 տարվա ընթացքում ոչ ոք պատժված չէ, իսկ տուժողի իրավահաջորդներն ու փաստաբանները նշում են, որ խայտառակ դատաքննություն է ընթանում, որի նպատակը Փաշինյանին ուղեկցող ոստիկանին ամեն գնով պատասխանատվությունից ազատելն է։ Ահա այսպիսի քաղաքացու օր են նշում փաշինյանականները՝ մի կողմից վրաերթի ենթարկելով, սպանելով, անպաշտպան թողելով, մյուս կողմից ծաղրելով նույն այդ քաղաքացուն։

Մարիա Արամյան