«Մեջների կյաժը Անդոն չէ». ՔՊ-ն չի պատժի տխրահռչակ պատգամավորին
Ինչպես և սպասելի էր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրաժարվեց պատժել Անդրանիկ Քոչարյանին, որն աչքի էր ընկել լրագրողի նկատմամբ լկտի վերաբերմունքով։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագծին՝ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, իսկ պատճառաբանությունն, իհարկե, ցնցող է և արժանի ՔՊ-ականներին։
Հանձնաժողովի իշխանական անդամները դեմ քվեարկելով նշել են, թե նախկինում ևս եղել են պատգամավորներ, որոնք ոչ էթիկական վարք են դրսևորել, և անհասկանալի է, թե ինչու է հենց Քոչարյանի հարցով ստեղծվում։ «Մեջների կյաժը նա չէ»,- ասել են քպականները։ Եվ իսկապես գործող իշխանությունում բոլորն են անխնա ցինիկ և լկտի, և պատժելուց պետք է պատժել ոչ թե նրանցից մեկին, այլ բոլորին միասին։ Իսկ լկտիությամբ և ոչ էթիկական վարքով խորհրդարանում և խորհրդարանից դուրս աչքի են ընկնում բացառապես իշխող ուժի ներկայացուցիչները։
Միևնույն ժամանակ խորհրդարանի ընտրությունից 4 տարի անց կարելի է փաստել, որ էթիկայի հանձնաժողով այդպես էլ չկարողացան ձևավորել։ Իհարկե, գործող իշխանությունը միտումնավոր հրաժարվում է էթիկայի հանձնաժողով ստեղծել, քանի որ հրաշալի հասկանում է, որ նույնիսկ պատգամավորների վարքի վերաբերյալ հարցերի քննարկումն արդեն իսկ հարված է իրենց հեղինակությանը։
Նարե Ղուկասյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT