Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության փաստը անհերքելի է

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները բոլոր ջանքերը ներդնում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգնեցնելու, ցեղասպանությունը ժխտելու ուղղությամբ, աշխարհում և Հայաստանում քաղաքակիրթ մարդիկ, քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները վառ են պահում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև ճանաչման և դատապարտման գործընթացը։ Ցեղասպանության 110-րդ տարելիցը հրաշալի առիթ էր հերթական անգամ արձանագրելու այս փաստը, որ Ցեղասպանության ժխտման և ուրացման ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի իրականացրած գործողությունները ոչ միայն անհեռանկարային են, այլև վնասակար իրենց իսկ համար։
Ցեղասպանության օրվա կապակցությամբ հարյուրավոր անձինք, պետական գործիչներ, պետությունների ղեկավարներ իրենց դատապարտման խոսքն են հնչեցրել։

Հայերենով ուղերձներ են հղել և Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակելու կոչեր են արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։ Վերջինս նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հետ գործընթացի հետ միաժամանակ հիշեցրել է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումները, ճանաչել 2023 թ․-ին Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայերի բռնի տեղահանությունը։ Տեղահանության վերաբերյալ արձանագրում արել է նաև բրիտանական The Telegraph հայտնի պարբերականը, նշելով, որ «հայերի սերունդները կրկին հարձակման են ենթարկվում այս անգամ Ադրբեջանի կողմից»։

Ցեղասպանության ոգեկոչման արարողությունները և դրան ուղեկցող իրադարձությունները հերթական անգամ ցույց տվեցին Նիկոլ Փաշինյանի վախերը և մտահոգությունները։ Չհաշված ջահերով երթը, որի ընթացքքում 1000֊ից ավելի ոստիկան էին ներգրավել։

Փաշինյանական իշխանությունն իր վախը ցույց տվեց նաև մեկ այլ կարևոր դրվագով, այն է՝ Ցեղասպանության ժխտման համար քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով Դաշնակցությունն առաջարկում է խստացնել պատիժները։ Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը հերթական անգամ վկայեց, որ գործող իշխանությունը չափազանց լուրջ մտահոգություններ ունի։

Ի վերջո հենց այս օրինագիծն է, որ կարող է համախմբման նոր գործոն դառնալ հայ ժողովրդի համար և ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում և ընդդիմությանն ու դեռևս թմբիրի մեջ գտնվող հանրությանը ստիպի ոտքի կանգնել, ձայն բարձրացնել իր իրավունքների, իր նախնիների հիշատակի համար, ի վերջո, հեռացնելու ուրացման քաղաքականություն որդեգրած իշխանություններին։