Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Արտակ Զաքարյանը մատնանշում է դեպքերը

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Իմպիչմենտը կարող է մեկնաբանվել որպես ժողովրդավարության զարգացման չափանիշ, եթե այդ ինստիտուտը գործի իրական պրակտիկայում։ Իմպիչմենթի նպատակն է վերահսկել երկրի կառավարության գործունեությունը՝ բնակչության և ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների կողմից։ Վերջին 30 տարիներին աշխարհում տեղի են ունեցել երկրի ղեկավարներին անվստահություն (իմփիչմենտի ենթարկելու) հայտնելու հետևյալ դեպքերը․

* 1992թ․սեպտեմբերի 29-ին Բրազիլիայի Պատգամավորների պալատը հավանություն տվեց նախագահ Ֆերնանդո Կոլոր դե Մելլոյին իմպիչմենթի ենթարկելու միջնորդությանը՝ կոռուպցիոն սխեմաներում նրա մասնակցության համար: 1992թ․ հոկտեմբերին նա դադարեցրել է պաշտոնավարել, իսկ դեկտեմբերին՝ Սենատում վերջնական քվեարկության նախորդ օրը, նա հրաժարական է տվել։

* 1997թ․փետրվարին Էկվադորի խորհրդարանը երկրի նախագահ Աբդալա Բուկարամին հայտարարեց կառավարելու համար «մտավոր անկարող» և հեռացրեց իշխանությունից։ Աբդալլա Բուկարամը փախել է Պանամա, որը նրան քաղաքական ապաստան է տվել։

* 2000թ․նոյեմբերի 13-ին Ֆիլիպինների խորհրդարանի ստորին պալատը քվեարկեց նախագահ Ջոզեֆ Էստրադայի իմպիչմենտի օգտին։ Նա մեղադրվում էր կոռուպցիայի մեջ։ Այն ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձավ և 2001թ․ հունվարի 20-ին Ջոզեֆ Էստրադան հրաժարական տվեց։

* 2001թ․Ինդոնեզիայի խորհրդարանը միաձայն քվեարկեց նախագահ Վահիդ Աբդուրահմանի իմփիչմենթի օգտին: Նա չկարողացավ հաղթահարել երկրում առկա տնտեսական դժվարությունները և իր դեմ հանեց տարբեր քաղաքական և կրոնական խմբերի, այդ թվում՝ բանակը։ Իշխանության ղեկին մնալու Վահիդ Աբդուրահմանի փորձերը չստացան երկրի բնակչության աջակցությունը։

* 2004թ․ապրիլի 6-ին Լիտվայի խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց նախագահ Ռոլանդաս Պակսասին։ Խորհրդարանականները նրան մեղադրում էին իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորող գործարարին քաղաքացիություն տրամադրելու, պետական գաղտնիքի պաշտպանությունը չապահովելու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Գաղտնի քվեարկությանը մասնակցել են Սեյմի 137 պատգամավորներից 115-ը։

* 2012թ․հունիսի 22-ին Պարագվայի Սենատը որոշում ընդունեց երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյին իմպիչմենտի ենթարկելու մասին՝ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեղադրանքով։ Գործը հարուցվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Կուրուգուատու քաղաքում ոստիկանության և ֆերմերների միջև բախումից հետո: Միջադեպի հետևանքով զոհվել էր 17 մարդ։ Նախագահի հրաժարականին կողմ է քվեարկել 39 սենատոր, դեմ՝ 4։

* 2016թ․օգոստոսի 31-ին Բրազիլիայի Սենատը քվեարկեց նախագահ Դիլմա Ռուսեֆի վերջնական իմպիչմենտի օգտին: Իմպիչմենտի օգտին քվեարկել է 61 սենատոր, դեմ՝ 20-ը։ Նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ էր 54 ձայն։

* 2016թ․դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց երկրի նախագահ Պակ Կըն Հեին։ Նախագահին իշխանությունից հեռացնելուն կողմ է քվեարկել Ազգային ժողովի 234, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։ Պակ Կըն Հեն իշխանությունից հեռացվել է 2017թ․մարտի 10-ին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ։

* 2017թ․նոյեմբերի 21-ին Զիմբաբվեի խորհրդարանը որոշում ընդունեց երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին իմփիչմենթի ենթարկելու մասին՝ հրաժարականի համար նրան 24 ժամ ժամանակ տալով։ Խորհրդարանի որոշումից հետո Մուգաբեն հրաժարական տվեց Զիմբաբվեի նախագահի պաշտոնից։

* 2020թ․նոյեմբերի 9-ին Պերուի Կոնգրեսը երկրի նախագահ Մարտին Վիսկարային ճանաչեց անգործունակ և քվեարկեց նրա իմպիչմենտի օգտին։ Որոշումն ընդունվեց 105 կողմ, 19 դեմ, 4 ձեռնպահ ձայներով։

* 2022թ․դեկտեմբերի 7-ին Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոյի կողմից լուծարված Կոնգրեսը նրան իմպիչմենտի ենթարկեց։ Պերուում իմփիչմենթը համարվում է կայացած, եթե կողմ քվեարկի խորհրդարանականների երկու երրորդը կամ 87 մարդ: