Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

«Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանը՝ «Երկրի համով դեմք»

«Բարի Սամարացի» ընկերության բոլոր աշխատակիցները լավ գիտեն, որ հայ սպառողը մսամթերքի ընտրության հարցում լայն ընտրության հնարավորություն ունի: Դա է պատճառը, որ ընկերության տնօրինությունը չի բավարարվում եղածով, և ամեն ինչ անում է, որպեսզի սպառողին մշտապես թարմ, տեղական մսից պատրաստված մսամթերք մատակարարի, ինչը չի վրիպում նաև սպառողի աչքից:

Ավելի քան 25 տարի գործունեություն ծավալելով մսամթերքի արտադրության ոլորտում, ընկերությունը բազմիցս ապացուցել է, որ առաջնորդվում է սպառողի շահերով և ամեն ինչ անում է, որպեսզի սեփական արտադրանքն իր որակով շահեկանորեն տարբերվի շուկայում առկա մյուս ընկերություների արտադրանքից:

Բարի անունն ու առաջատարի դիրքը պահպանելը «Բարի Սամարացի» ընկերության համար օրվա հրամայական է, որով առաջնորդվում են արդեն երկար տարիներ: Դրա շնորհիվ կարողանում են նաև մշտապես անգերազանցելի մնալ ոչ միայն տեղական շուկայում, այլև առաջատար դիրք գրավել ԵԱՏՄ և միջազգային այլ շուկաներում:

Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն է՛լ ավելի է բարձրացնում արտադրանի որակը, ինչի շնորհիվ սպառողները թեև ունեն ընտրության լայն հնարավորություն, սակայն նախապատվությունը տալիս են հենց այս ընկերության կողմից արտադրած մսամթերքին:

Ամփոփելով սոցիալական ցանցերում իրականացված հերթական հարցումների արդյունքները «Երկրի համով դեմք» անվանակարգում «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանին շնորհվել է «Երկրի համով դեմք» մրցանակը:

«Ես շնորհակալություն եմ հայտնում ազգաբնակչությանը, որ արժանացել եմ «Երկրի համով դեմք» մրցանակին: Բոլոր սպառողներին խոստանում եմ, այսուհետ ևս ամեն ինչ անել պահպանելու համար այս մրցանակի ողջ էությունը: Ես շնորհակալ եմ նաև Աստծուն, որ ինձ նման պարգևի արժանացրեց: Այն ոչ միայն պարտավորեցնող է, այլև մեծ պատասխանատվություն է մեզ համար: Մենք պետք է մշտապես հնարավոր բոլոր ջանքերը գործադրենք, հետագայում ևս այս պատվավոր կոչմանը հավատարիմ մնալու, մեր ասպաողներին անվտանգ և առողջ մսամթերք մատուցելու համար»,- ասաց «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանը:

Ընկերությունում բարձրորակ արտադրություն կազմակերպելու բոլոր ջանքերն ուղղված են արտադրանքի գերազանց որակի ապահովմանը: Ուշադրության կենտրոնում է նաև տեղական արտադրության թարմ և որակյալ մսից պատրաստված սննդամթերքի անվտանգության պահպանումն ու ապահովումը, որպեսզի սպառողին մատուցվող մսամթերքը՝ արտադրությունից մինչև պատառաքաղ լինի ոչ միայն որակյալ, այլև սննդարար ու օգտակար:

Նշենք նաև, որ «Բարի Սամարացի» ընկերությունը բազմիցս է նման բարձր գնահատականի արժանացել «Սպառողների ազգային ասոցիացիայի» և այլ ընկերությունների կողմից, արժանանալով բազմաթիվ պարգևների ու շքանշանների: Այս անգամ դրանք ավելացան ևս մեկով, ինչը խոսում է ընկերության պահանջված լինելու մասին:

ՌԴ տեխնիկական կարգավորման և ստանդարտացման խորհրդի նախագահ Անդրեյ Լոցմանովը, երկար տարիներ մոտիկից ծանոթ լինելով ընկերության արտադրանքի վերահսկման ողջ շղթային, նշեց, որ «Բարի Սամարացի» ապրանքանիշի մսամթերքը մշտապես առանձնանում է իր բարձր որակով: Այդ է պատճառը, որ ամեն տարի պարգևատրվում է որակի վերահսկման և գնահատման ընկերությունների կողմից սահմանված տարբեր մրցանակներով:

««Բարի Սամարացի» ընկերությունում արդյունավետ համակարգ է գործում, որի արդյունքում արտադրանքի կայուն որակ է ապահովվում: Ընկերության արտադրանքը շատ համեղ է, իմ ընտանիքը հիմնականում այս ապրանքանիշի մսամթերքից է օգտվում, քանի որ այն շատ են սիրում»,- ասաց Ա. Լոցմանովը:

Տնտեսական գիտությունների դոկտոր Վիկտոր Բելոբրագինն անդրադառնալով արտադրության կազմակերպմանը, նշեց, որ արտադրական շղթայում կիրառվում են բարձր տեխնոլոգիաներ, որի արդյունքում հնարավոր է դառնում նման որակ ունեցող ատադրանք վաճառել շուկայում:

««Բարի Սամարացի» ընկերության գործարանն աշխատում է ժամանակակից պահանջներին համապատասխան: Եվ, բնական է, որ նման ճիշտ, գրագետ և գործնական մոտեցման պարագայում լավ ապագան ևս երաշխավորված կլինի»,- ասաց Վ. Բելոբրագինը:

Որակի վերահսկման համառուսական կազմակերպության ղեկավար Գենադի Վորոնինը, ով ևս երկար տարիներ ծանոթ է ընկերության արտադրանքին, նշեց, որ տարիները ցույց են տվել, որ «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիրների համար սպառողին մշտապես հավատտարիմ լինելը և բարձր որակ ունեցող մսանթերք մատակարարելը եղել և շարունակում է մնալ ընկերության հիմնադիր տնօրենի ու ողջ անձնակազմի կյանքի իմաստը, ինչն էլ տարեցտարի իր պտուղներն է տալիս և ընդլայնում սպառման աշխարհագրությունը: