Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտին թուրք լրագրողներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ Անկարայի և Երևանի մերձեցումը բարենպաստ ազդեցություն ունի տարածաշրջանային կայունության վրա։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի կողմից քաղաքական կամք է ֆիքսվում՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում, ինչպես նաև հավելել է, որ այդ միտումը դրական արձագանքներ է ստանում հայ հասարակությունում։ Սակայն «Գելափի» վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների 66 տոկոսը շատ դժգոհ է Փաշինյանի գործողություններից թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունում։

Ավելին, նման տրամադրություններ ունեն նաև վարչապետին մոտ կանգնած չինովնիկները, անդրադառնալով թեմային՝ գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն ու հավելում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում բազմաթիվ հարցեր են առաջանում երկրի ղեկավարին՝ «կապված դավաճանական քաղաքականության հետ, որն ուղղված է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի բավարարմանը»։

Հեղինակները նշում են, որ Փաշինյանը թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստ է. «Ցայտուն օրինակ է Հայաստանի մինչև 2050 թ. զարգացման ծրագրի ստեղծման շուրջ առաջացած իրավիճակը։ Փաշինյանը մերժել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը, որի առաջարկությունն արվել է կառավարության կողմից։ Վարչապետը կտրուկ դեմ է արտահայտվել միջազգային ասպարեզում հայ ազգի շահերի և իրավունքների պաշտպանության նախաձեռնության հետ կապված։

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը, հայ ռազմագերիների հարցում անգործությունը, որոնք ապօրինի գտնվում են Բաքվի բանտերում, Բաքվի նկատմամբ միջազգային դատարաններում հայցերից միակողմանի հրաժարվելը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուն համաձայնություն տալը, որը ձեռնտու է Իլհամ Ալիևին և Ռեջեփ Էրդողանին, բացատրում են Նիկոլ Փաշինյանի շրջապատի բացասական արձագանքը վարչապետի գործողություններին։

Անձնական շահերից ելնելով՝ ՀՀ վարչապետը շարունակում է քայլեր ձեռնարկել ՀՀ-ում թուրք-ադրբեջանական լոբբիի ընդլայնման ուղղությամբ։ Այս ֆոնին նկատելի է Փաշինյանի հաշվարկը թիմի ձևավորման հարցում, որոնք զբաղված են լինելու հայ հասարակության շրջանում ոչ պոպուլյար թեզիսների առաջ մղման աշխատանքներում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում