ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. Պատրուշև
ՌԴ նախագահի օգնական, Ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի սահմանների մոտ, որոնցում գործում է Կալինինգրադի շրջանի գրավման սցենարը։
«Արդեն երկրորդ տարին անընդմեջ ՆԱՏՕ-ն մեր սահմանների մոտ անցկացնում է վերջին տասնամյակների ամենամեծ զորավարժությունները, որոնց շրջանակում հարձակողական գործողությունների սցենարներ է կիրառում շատ մեծ տարածքում՝ Վիլնյուսից մինչև Օդեսա», - ասել է Պատրուշևը:
Մասնավորապես, նրա խոսքով՝ դաշինքը կիրառում է Կալինինգրադի շրջանի գրավման և Բալթիկ և Սև ծովերի նավագնացության արգելափակման սցենարներ, ինչպես նաև կանխարգելիչ հարվածներ է հասցնում ռուսական միջուկային զսպման ուժերի մշտական բազաներին։
Անցյալ տարվա հունվարից մարտ ամիսներին Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրների տարածքում անցկացվեցին Steadfast Defender զորավարժությունները, որտեղ դաշինքը կիրառում էր «արևելյան թևում ռուսական հնարավոր ներխուժմանն արձագանքելը»: Կրեմլը դաշինքի լայնածավալ զորավարժությունները որակել է սպառնալիք Ռուսաստանի համար։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT