Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին»

Օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրինագիծ նախաձեռնելու մասին։ Իշխանության ներկայացուցիչները մեղադրեցին ընդդիմությանը հանրությանը մանիպուլացնելու մեջ՝ նշելով, որ Քրեական օրենսգրքում արդեն իսկ կա համապատասխան հոդված: Մասնավորապես՝ 136-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն՝ ցեղասպանության կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար, եթե դա կատարվել է ռասսայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է խմբագրել 136-րդ հոդվածը՝ ավելացնելով «Հայոց ցեղասպանություն, ինչպես նաև ՀՀ կողմից միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ վտանգավորությունը նսեմացնելը…» ձևակերպումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախ անդրադառնում է իշխանության այն հակադարձմանը, որ նման հոդված արդեն իսկ կա Քրեական օրենսգրքում՝ առաջարկելով համեմատել իրենց փոփոխությունների առաջարկը և գործող օրենքը: «Գործող Քրեական օրենսգրքում խոսքը ցեղասպանությունների մասին է: Մենք հստակ նշել ենք Հայոց ցեղասպանությունը: Հստակ կոնկրետացրել ենք Հայոց ցեղասպանության մերժումը, ոչ թե ընդհանրապես ցեղասպանությունների: Դրանից բացի, ավելի ենք խստացրել ցեղասպանության ժխտման, ուրացման, հետևանքների նվազեցման համար պատասխանատվությունը: Այն, որ ասում են, թե հոդվածը կա օրենսգրքում, դա այնքան էլ այդպես չէ: Հստակ ֆիքսել ենք, որ խոսքը վերաբերում է հենց Հայոց ցեղասպանությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Արդյոք նման օրինագծի ներկայացումը կապվա՞ծ է վերջին շրջանում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ իշխանությունների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, հակասական հայտարարությունների հետ: «Պատճառն իշխանությունների կողմից, այսպես կոչված, «իրական Հայաստանի» ցնդաբանության ներքո Ցեղասպանության ուրացման քաղաքականությունն է: Բանը հասել է նրան, որ նույնիսկ Լեմկինի ինստիտուտը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա մեղքի մի մասը դնում է հայ ժողովրդի վրա, որ հայ ժողովուրդն իր չմտածված քայլերով բերեց նրանց, որ ցեղասպանություն տեղի ունեցավ: Դա կասեցնելու խնդիր կա: Պատկերացրեք՝ Իսրայելի որևէ վարչապետ հանկարծ ասի՝ գուցե հրեա ժողովուրդն էլ էր ինչ-որ հարցում մեղավոր, որ Հոլոքոստը տեղի ունեցավ: Իրենք այդ դիսկուրսն են բացում: Դա պետք է կանխել: Դա մաքուր թուրքական թեզ է: Եթե նայեք, թուրքական բոլոր աղբյուրները, քաղաքական իրենց խոսույթը, այսպես կոչված, գիտական խոսույթն այն է, որ նորմալ ապրում էինք, հանկարծ մի խումբ հայեր, ոչ թե ժողովուրդը, որոշեց մեր դեմ սաբոտաժ իրականացնել, դրանց դեմ պայքար էր: Առաջ են քաշում այն, որ հայերը ցեղասպանեցին թուրքերին: Շատ հատկանշական է այն, որ երբ Թուրքիայում՝ Կիլիկիայում, երկրաշարժ տեղի ունեցավ, և Հայաստանը մարդասիրական օգնություն տրամադրեց, և բացվեց ցամաքային սահմանը, թուրքերը մի քանի լուսանկար հրապարակեցին: Հայկական բեռնատարներն անցնում էին թուրքերի կողմից տեղադրված հուշարձանի մոտով, որը հայերի կողմից իրականացված թուրք զոհերի հիշատակի հուշարձանն էր: Այս պայմաններում օրենսդրական կարգավորում է պետք, որը կկանխի որևէ մեկի և հատկապես պաշտոնատար անձանց կողմից Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը»,-նշում է մեր զրուցակիցը:

Օրինագծի նկատմամբ իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը բավականին բուռն էր: Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության հարցերի հիշատակումը իշխանությունների շրջանում էմոցիաներ է առաջ բերում: Կարծես թե նրանց նյարդերը տեղի են տալիս: «Այո, նրանց նյարդերը տեղի են տալիս: Եթե խոսենք գաղափարական հենքի մասին, ապա այս մարդիկ, այսպես կոչված, հարաբերությունների, այսպես կոչված, նորմալացման հիմնավորմամբ կատարում են թուրքերի և ադրբեջանցիների բոլոր պահանջները: Ադրբեջանցիները պահանջում են մոռանալ Արցախը, էթնիկ զտումը, արցախցիների իրավունքները, և սրանք այդպես կրքոտ պաշտպանում են թուրքերին՝ հայտարարելով, որ Արցախյան հարցը, դրա հետապնդումը վնասում է մեր անկախությանը: Նույն կերպ էլ թուրքերը պահանջում են մոռանալ ցեղասպանությունը, և սրանք էլի նույնն են ասում, որ Ցեղասպանության հարցի հետապնդումը վտանգում է մեր անկախությունը: Իրենք հասկանում են, որ իրենց իշխանության մնալը ուղղակիորեն կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին: Ցավոք, սա է իրականությունը»,-եզրափակում է Արթուր Խաչատրյանը:

Լուսինե Առաքելյան