Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ

Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքի նախագիծը Հայաստանի խորհրդարանում դեռ շատ ջուր է քաշելու, իսկ գործող իշխանություններն անցել են փնթի մանիպուլյացիաների դաշտ՝ փորձելով հանրությանն ապակողմնորոշել։ Նշենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժներ սահմանող օրինագծեր գոյություն ունեն Ֆրանսիայում, Շվեյցարիայում, մի քանի այլ երկրներում։

Շվեյցարիայում, օրինակ, 2007 թվականի մարտին դատարանը տխրահռչակ թուրք գործիչ Դողու Փերինչեկին մեղավոր էր ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման հայտարարությունների հարցում և դատապարտել 90 օրվա պայմանական ազատազրկման, 3000 շվեյցարական ֆրանկի չափով տուգանքի։ Արդեն 2008 թ․-ին էլ շվեյցարական Վինտերտուր շրջանի դատարանը երեք թուրքերի դատապարտել էր տուգանքի Հայոց ցեղասպանության ժխտման համար։

2012 թվականի հունվարին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ ընդունվել էր Ֆրանսիայում։ Օրենքն արգելում է ցեղասպանության գործողությունների խրախուսումը, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության պաշտոնապես և ի լուր հանրության մերժումն ու ժխտումը։ Օրինազանցներին մինչև 45000 եվրո տուգանք կամ 1 տարվա ազատազրկման կարող են դատապարտել։

Հայաստանում 2021 թվականի մայիսին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործությունների ժխտման համար։ ՀՀ օրենսդրությունը, սակայն, չի մասնավորեցնում կոնկրետ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար։ «Սա մի կողմից ազգային հիշողության, արժանապատվության և ինքնության խնդիր է, մյուս կողմից՝ մարտահրավեր Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների կողմից։ Յուրաքանչյուր ոք պետք է իր ընտրությունը կատարի»,- ասել էր պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իսկ դրանից հետո իրենց ընտրությունը կատարած ՔՊ-ականները ծեծկռտուք էին սկսել խորհրդարանում։ Գործող իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, թե իբր Հայաստանում գործում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Քրիստինե Վարդանյանը նշել էր, թե գործող օրենքը պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, երբ Ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ «Այսինքն, եթե որևէ մեկը պարզապես հերքում է Հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունն առանց վերոնշյալ հրահրման նպատակի, պատժի չի ենթարկվում»,- պարզաբանել էր պատգամավորը, ի ցույց դնելով գործող իշխանությունների մանիպուլյացիաները։ ՀՀ իշխանություններն, այդուհանդերձ, որևէ ցանկություն չունեն ընդունել այդ օրենքը, ընդհակառակը, փորձում են իրենց քարոզչամեքենայի միջոցով հարվածել ընդդիմությանը։

Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը վերջերս նշել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացներում գործող իշխանությունների վարած քաղաքականությունը կարելի է բնորոշել 2 բառով՝ «խայտառակ» և «դավաճանական»։ Ըստ Դեմոյանի՝ գործող իշխանությունների հայտարարություններն անմեղ չեն, հաշվարկված են և հիմնական նպատակն է հարաբերականացնել Ցեղասպանության՝ որպես ծանրագույն հանցագործության հետևանքները, հաճոյանալ թուրքական կողմին, ազդակներ ուղարկել, որ հայկական կողմը պատրաստ է զիջել նաև այս, որևէ քննարկման ծիրից ներս չգտնվող հարցում։ Դեմոյանը հիշեցրել էր, որ նախորդ տարի Ցեղասպանության կանխարգելման հերթական ֆորումը կազմակերպվեց, որը Հայաստանում երկու տարին մեկ է անցկացվում, ո՛չ ծրագրում և ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների որևէ ելույթում անդրադարձ չկար Հայոց ցեղասպանության հարցին։ «Սա լավագույն ցուցիչն է, որ ՀՀ իշխանությունները որդեգրել են Հայոց ցեղասպանության միջազգային ոչ թե ճանաչման, այլ պատմական նույն փաստի ժխտման քաղաքականություն, որն, ի դեպ, քրեորեն պատժելի է հայաստանյան օրենքներով»,- ասում է Դեմոյանը։

Բոլոր այս փաստերը վկայում են, որ ի դեմս Հայաստանի գործող իշխանությունների գործ ունենք վտանգավոր մի խմբակի հետ, որի նպատակը Հայոց ցեղասպանության ժխտումը և ուրացումն է։