Պահանջում ենք պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ Չախոյանի դեպքի մասին
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը խորը մտահոգությամբ և վրդովմունքով արձագանքում է Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեղի ունեցած անթույլատրելի դեպքին, որի ընթացքում ակտիվիստ Արթուր Չախոյանը պետական աշխատողների կողմից խմբակային ծեծի է ենթարկվել։ Համացանցում տարածված տեսանյութերում պարզ երևում է, որ բռնության գործադրմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Նոր Նորքի թաղապետը։
Մենք խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում, հատկապես՝ պետական կառույցներում և պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Պաշտոնյաների նման վարքագիծը ոչ միայն հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, այլև լուրջ սպառնալիք է քաղաքացու ազատ կամարտահայտման և արժանապատվության իրավունքին։
Այս միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ արևմտյան ժողովրդավար կողմնորոշմամբ հանդես եկող քաղաքական ուժերն ու նրանց ներկայացուցիչները գաղափար անգամ չունեն ժողովրդավարության մասին և կիլոմետրերով հեռու են իրենց գովերգած արժեքներից։
Պահանջում ենք անաչառ և լիարժեք քննություն, մեղավորների պատժում և պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական։
Բռնությունը տեղ չունի մեր հասարակությունում։
Հասարակական վերահսկողությունն ու ժողովրդավարության ամրապնդումը սկսվում են այն պահից, երբ նման դեպքերը արժանանում են կոշտ արձագանքի և վճռական դատապարտման։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT