Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Հայ-թուրքական սահմանի բացումը դաժան հետևանքներ կունենա Հայաստանի համար

Հայաստանի գործող իշխանությունները հետևողականորեն առաջ են տանում Ցեղասպանության ուրացման քաղաքականությունը՝ ունենալով մի քանի հստակ քաղաքական նպատակներ։ Ընդ որում, Ցեղասպանության ուրացման քաղաքականություն առաջին հերթին սկսվել է ազգային արժեքների դեմ պայքարից: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի կարծիքով, «դա հստակ քաղաքականություն է, առանձին ֆրագմենտներ չեն»։ «Հստակ որդեգրված մի ամբողջ ծրագիր է Հայոց ցեղասպանության ուրացման ուղղությամբ»,- օրերս նշել է պատգամավորը։

Փաշինյանն այս քաղաքականությունը տանում է մի քանի ուղղություններով։ Դրանցից մեկն, օրինակ, Թուրքիայի պահանջով ազգային խորհրդանիշների, զինանշանի վրայից Արարատ լեռը հանելու նախաձեռնությունն է։ Տևական ժամանակ արդեն Փաշինյանն առաջ է տանում Արագած լեռան քարոզը։ Լեռան պատկերն ամբողջությամբ տեղադրված է կառավարության առանցքային հարկասենյակներից մեկում, որտեղ Փաշինյանը հանդիպումներ է ունենում միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, և տարածվող տեսանյութերն ամբողջությամբ հենց այս տրամաբանության մեջ են։ Արարատ լեռան դեմ տարվող իշխանական քարոզն այնպիսի ծիծաղելի չափերի է հասել, որ նույնիսկ մեմ է դարձել, մինչդեռ պետք է չափազանց զգուշավորությամբ վերաբերվել և հստակ հասկանալ դրա հնարավոր հետևանքները։

Մեկ այլ դրվագ էլ Ցեղասպանության ուրացումն է, ինչպես նաև Թուրքիայի բոլոր նախապայմանները կատարելը, իսկ Թուրքիան, որը երբեք էլ չի հայտարարել նախապայմաններից հրաժարվելու մասին, հատկապես ծանր է տանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դրվագները։ Վերջերս նույնիսկ թուրքական իշխանությունները քննադատել էին արևմտյան պետությունների այն ղեկավարներին, որոնք համարձակվել էին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, իսկ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկն էլ քննադատել էր ԱՄՆ նախագահ Թրամփին, ով «Ցեղասպանություն» բառի փոխարեն ընդամենը «Մեծ եղեռն» էր ասել։

Նիկոլ Փաշինյանի թուրքամետ քաղաքականության ամենավտանգավոր դրվագներից մեկն էլ սահմանի բացումն է։ Հիշեցնենք, դեռ 3 տարի առաջ հայ և թուրք պատվիրակները պայմանավորվել էին բացել սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Բայց մինչ օրս Թուրքիան չի բացում սահմանը՝ պահանջելով Հայաստանից կատարել իր բոլոր պայմանները, որոնք փաշինյանական իշխանությունն անմռունչ կատարում է։ Նպատակը մեկն է՝ բացել սահմանը և թուրքական ազդեցության իսկական էքսպանսիա տեղի կունենա Հայաստանում։ Մասնավորապես, Թուրքիան վաղուց արդեն իսկ պատրաստ է իր ահռելի տնտեսական հնարավորություններով ներխուժել Հայաստան։ Իսկ այդ պարագայում հայկական տնտեսությունը և առանձին ճյուղեր պարզապես կմեռնեն։ Ինչպես, օրինակ տեղի ունեցավ Վրաստանի ամենաառանցքային շրջաններից մեկում՝ Աջարիայում, որն արդեն տևական ժամանակ գրեթե թուրքական վերահսկողության տակ է։ Թուրքերն այնտեղ ահռելի շենք-շինություններ, հյուրանոցներ, սննդի օբյեկտներ, տարբեր ձեռնարկություններ են կառուցել։ Եվ Աջարիայի գրեթե ամբողջ տնտեսությունը գտնվում է թուրքական կապիտալի ձեռքում։ Ծովափնյա այդ հատվածը մշտապես եղել է Թուրքիայի թիրախը, ինչպես և ողջ Հայաստանը։

Սեփական պանթուրանական ծրագրերն առաջ մղելու համար Թուրքիան նպատակ ունի տնտեսապես նեղելու և ճնշելու Հայաստանին։ Նույնիսկ փակ սահմանների պարագայում Թուրքիայում ապրանքների ինքնարժեքն այնքան ցածր է, որ Վրաստանից և ավելի երկար տարանցիկ ճանապարհով ու մաքսազերծումներով հասնելով Հայաստան, կարողանում է մրցակցել հայկական արտադրանքի հետ, իսկ սահմանի ուղիղ բացումը լրջագույն հարված է հասցնելու հայկական գյուղատնտեսությանը, տեքստիլ և քիմիական արդյունաբերությանը, ընդհուպ, ծանր և թեթև արդյունաբերությանը՝ այդկերպ դնելով Հայաստանի Հանրապետության վերջնական կլանման սկիզբը։

Արդյոք հասկանո՞ւմ է Հայաստանի գործող իշխանությունը նման վտանգը, բնականաբար, այո՛, սակայն շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։