«Եվրոբռնություն». Զավենիչի կուսակցությունն արդարացնում է կուսակցի խայտառակ վարքը
Անկախ Հայաստանն իր պատմության ընթացքում բազմաթիվ ցնցող և աննախադեպ դեպքեր է տեսել, բայց Նոր Նորքի թաղապետարանում երեկ տեղի ունեցած միջադեպը, երբ մի ամբողջ ոհմակ հարձակվել և դաժանաբար ծեծի էր ենթարկում Երևանի խնդիրները բարձրաձայնող ակտիվիստին, այն էլ ուղիղ եթերում, թերևս առաջին անգամն էր։
Իրավապահներն, իհարկե, արձագանքել և ձերբակալել էին հենց ակտիվիստին, որը համարձակվել էր բացահայտել ՔՊ-ի և նրա արբանյակ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների ապօրինությունները։ Չմարսելով այդ փաստը՝ հենց հանրային քննարկման ժամանակ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, թաղապետարանի աշխատակիցներն ու «Հանրապետություն» կուսակցության անդամները 10-15 հոգով հարձակվել էին Արթուր Չախոյանի վրա։
6 անձ, այդ թվում Չախոյանը ձերբակալվել էին, իսկ գլխավոր մեղավոր թաղապետն այդպես էլ ոչ միայն չէր ձերբակալվել, այլև հենց լրագրողների հետ զրույցում լկտիաբար հայտարարում էր, թե լավ է արել։ Տարօրինակն այստեղ այն է, որ թե՛ Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը, թե՛ «Հանրապետություն» կուսակցությունը, ոչ միայն չդատապարտեցին պետական պաշտոնյայի կողմից շարքային քաղաքացուն ուղիղ եթերում ծեծելու հանգամանքը, այլ ավելին, փորձեցին աշխարհաքաղաքական առանցք հաղորդել խայտառակ այս միջադեպին։ Մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, թե վարչական շրջանում տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախում, ուշադրություն, ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունն են։
«Անկախություն, ինքնիշխանություն, եվրոպական արժեքներ» բառերը վաղուց դարձել են Արամ Սարգսյանի և նրա թիմի համար չարաշահումներն արդարացնելու, իրենց խայտառակ վարքը պաշտպանելու միջոց։ Ավելին, փորձում են համոզել, թե նախկինները փորձում են կոնսենսուս ձևավորել՝ Եվրամիության անդամակցության գործընթացը նախաձեռնած, Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտող, Միութենական պետությանը դեմ և Հայաստանի ինքնիշխանությունը բացարձակ արժեք համարող քաղաքական ուժին պարբերական սադրանքների մեջ ներքաշելով։
Մյուս արևմտամետները, որոնք այսպես կոչված «Եվրադաշինքում» «Հանրապետության» դաշնակիցներն են, ի դեպ, առանձնապես որևէ կերպ չդատապարտեցին Տեր-Մարգարյանի վարքը։ Ինչպես և դատապարտման որևէ խոսք չհնչեց՝ Հայաստանում գործող արևմտյան երկրների դեսպանատներից, իրավապաշտպան կառույցներից։
Լիլիա Դանիելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT