Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Եվրոպան նախընտրում է Բաքվի նավթը

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները և նրանց առընթեր արևմտամետները փորձում են համոզել, թե Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, որտեղ նրան իբր սպասում են, եվրոպական առաջատար պարբերականներն ու վերլուծաբանները պարզ և բացահայտ Հայաստանին և հայ ժողովրդին հասկացնում են, որ Եվրոպայում ավելի շատ սպասում են ադրբեջանական նավթին, քան Հայաստանի չեղած ժողովրդավարությանը։ «Պոլիտիկո» պարբերականում, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և Հայաստանի հարցերով խորհրդարանական խմբի փոխնախագահ լորդ Մարկ ՄըքՔինեսը քննադատել էր ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասին, ով նախընտրել էր այցելել Ադրբեջան, այլ ոչ թե հարևան Հայաստան։

Կալասն առաջիկայում նաև Հայաստան է այցելելու, կեղծ ժպիտներով կանգնելու է գործող իշխանությունների կողքին, փորձելու են հայ հանրությանը համոզել, թե նրան սպասում են Եվրոպայում։ «Դուք այցելում եք Բաքվի ավտորիտար ռեժիմ և խուսափում եք Երևանի ժողովրդավարությունից։ Մինչդեռ Ադրբեջանը մերժում է մեր արժեքները, Հայաստանը մոտենում է Եվրամիությանը»,- գրել էր Բունդեսթագի նախկին անդամ Միխայիլ Ռոթը։

Իսկ բրիտանացի պատգամավորը նշում է, թե Հայաստանը, Հայաստանի իշխանությունները կատարել են Եվրոմիության և Արևմուտքի բոլոր պահանջները, խնդրելով ԵՄ-ին օգնել իրեն, մինչ նախագահ Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանը դարձել է ավտոկրատիայի գլխավոր տարը, որտեղ իշխանությունը կենտրոնացած է մեկ ընտանիքի ձեռքում, այլախոհությունը ճնշվում է։ Բաքուն էլ միջազգային ասպարեզում իրեն անամոթաբար և ագրեսիվ է պահում, տեղահանելով Լեռնային Ղարաբաղի էթնիկ բնակչությանը։

Բայց եվրոպական անվտանգությունն ու արժեքները դրվում են մի կողմ՝ հանուն ադրբեջանական նավթի, հանուն տնտեսական այսրոպեական շահերի, և հենց սա է եվրոպական երկերեսանությունն ու երկակի ստանդարտներով առաջնորդվելը։ Կհասկանա՞ արդյոք Հայաստանը, թե ինչ նոր աղետ են իր գլխին պատրաստում սեփական իշխանությունն ու նրա արևմտյան տերերը, կկարողանա ոտքի կանգնել, թե կբախվի նոր աղետի։

Մարգարիտա Սայադյան