Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Շնորհավորում եմ մեր՝ քարից հաց քամող աշխատավոր դասին, այսօր նրանք են գահավիժող պետությունը դեռևս կանգուն պահում»

Մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի օր: Աշխատող ու արարող մարդն է պետության հիմքում: Նրանով է պետությունն ուժեղ, կայուն ու զարգացող: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը հավելում է՝ աշխատող և արարող մարդը պետության ողնաշարն է: «Իր աշխատանքով և ստեղծած բարիքով կառուցում է պետության ողնաշարը: Ժամանակին արժևորվում էր դա և՛ աշխատանքի արժանապատիվ վարձատրության չափով, և՛ աշխատողի իրապես արժևորման եղանակով՝ ղեկավարության հարգանքից մինչև պետական ուշադրություն, հոգատարություն ու հարգանք: Այժմ դա բավականին նվազել է: Օրինակ՝ պետությունը, կարծես, իր գլխավոր ֆունկցիայից շեղվել է, իր գլխավոր պարտականությունը՝ մարդկանց համար արդարացի աշխատանք ստեղծելու և արժանապատիվ վարձատրությամբ աշխատանքով ապահովելու ֆունկցիան չի կատարվում: Կառավարությունն իր պարտականությունների տիրույթից դուրս է թողնում այս ամենը, և պարտականությունը գցում է մարդկանց վրա: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աղքատությունը ձեր գլխում է: Սա ոչ այլ ինչ է, քան կառավարության կամ կառավարության անդամների պատասխանատվությունից խուսափում արժանապատիվ աշխատատեղ ստեղծելու առումով: Ասել էր նաև՝ ցածր աշխատավարձերը ձեր վատ կրթության արդյունքն են: Այնինչ մեր իրականության մեջ ունենք երկու և ավելի մասնագիտություն ունեցող մարդիկ, ովքեր օրվա մեջ 12 ժամ և ավելի աշխատում են, բայց նույն բարձրաստիճան պետական պաշտոնյաների (ընդ որում՝ կիսագրագետ) աշխատավարձի նույնիսկ կեսը չեն ստանում: Այսօր 187 հազար մարդ գործազուրկ է, փնտրում է աշխատանք և չի գտնում: 950 000-ից ավելի մարդ էլ աշխատուժից դուրս է գտնվում և նրանց համար ընդհանրապես աշխատանքի առաջարկ գոյություն չունի։ Իսկ մնացած աշխատավոր հատվածը չի ստանում արժանապատիվ աշխատավարձ և չի կարողանում նույնիսկ առօրյա ծախսերը հոգալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ոլորտում շատ են նաև խնդիրները: Ոմանք կարծիք են հայտնում, որ անվերահսկելի է մասնավոր հատվածը, մյուսները պնդում են, որ օրենսդրությունը համապարփակ չէ, երրորդներն էլ հիշեցնում են՝ մարդիկ հարմարվում են աշխատանքային վատ պայմաններին, քանի որ չեն ցանկանում զրկվել աշխատանքից, որն իրենց ապրուստի միակ միջոցն է: Հնարավո՞ր է ոլորտում հասնել համակարգային լուծումների: «Հնարավոր է շատ հեշտ և արագ լուծումներ գտնել բոլոր խնդիրների պարագայում: Գործատուն միայն պետությունը չէ, գործատուները տարբեր են՝ կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ և այլն, բայց պետության խնդիրն է օրենքների միջոցով ստեղծել բարենպաստ աշխատանքային միջավայր ու դաշտ, որպեսզի բոլորը պարտադիր ենթարկվեն դրան: Երբ ասում ենք, որ պետությունը կամ կառավարությունը պատասխանատու է արդարացի աշխատանքի և արժանապատիվ աշխատավարձի համար, հենց միջավայրի ստեղծման, կառուցման առումով ենք ասում: Դրան հնարավոր է հասնել և՛ օրենքների, և՛ սոցիալ-տնտեսական բարենպաստ միջավայր ստեղծելու պայմաններում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ վերջում նախաձեռնության ղեկավարն իր բարեմաղթանքի խոսքն է ուղղում աշխատավոր հայ մարդուն: «Պետք է արժևորենք հայ աշխատավորին, ոգեշնչենք և ասենք, որ առաջիկայում նրանք պարտադիր արժանանալու են և՛ արժանապատիվ վարձատրության, և՛ արդար աշխատանքի, և՛, իհարկե, մեծարման ու գնահատման, ինչն այսօր չկա: Առիթից օգտվելով` շնորհավորում եմ մեր՝ քարից հաց քամող աշխատավոր դասին: Այսօր նրանք են գահավիժող պետությունը դեռևս կանգուն պահում: Մաղթում եմ համբերատարություն, տոկունություն, բեղմնավոր աշխատանք և սպասեն՝ մինչև առաջիկայում լինեն լավ և դրական փոփոխություններ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

Լուսինե Առաքելյան