«Ֆորդ»-ի ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը փորձել է խաբել ոստիկաններին. Հետո բռնություն է գործադրել. Նրան ձերբակալել են
Հուլիսի 13-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները եւ Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Աշտարակ քաղաքում։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Աշտարակի Երեւանյան խճուղով ընթացած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Ճանապարհային ոստիկանները նկատել են, որ մեքենայի վարորդն ու ուղեւորներից մեկը տեղերով փոխվել են եւ ուղեւորը ներկայացել է որպես վարորդ։
Ճանապարհային ոստիկանները պահանջել են, որ իրական վարորդը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։ Այդ ընթացքում մեքենայում գտնվող ուղեւորներից մեկը իջել է «Ֆորդից», վիճել ճանապարհային ոստիկանների հետ, դիմադրություն ցույց տվել, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին եւ բռնություն է գործադրել նրանց նկատմամբ։
Միջադեպի վայր եկած Աշտարակի բաժնի ծառայողները եւ ճանապարհային ոստիկանները այդ տղամարդուն եւ մեքենայի իրական վարորդին բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դիմադրություն ցույց տված տղամարդը ձերբակալվել է։
Ստուգվել է մեքենայի վարորդի սթափության աստճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ