Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանԿուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսին
Քաղաքականություն

Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկ անգամ չէ ապացուցվել, որ, այսպես ասած, «եվրոպական ուղուն» ամենամեծ վնասը հասցնում են Հայաստանը դեպի ԵՄ «տանող» քաղաքական «ուժերն» ու անհատները: Ինչպե՞ս են վնասում: Իրենց գործունեությամբ, իրենց դրսևորած պահվածքով, որոնք ոչ մի կապ չունեն իրենց իսկ տարփողած «եվրոպական արժեքների» հետ: Մյուս կողմից՝ հասարակության մեջ վարկանիշի գրեթե բացառմամբ: Արդյունքում, նույնիսկ մեր այն հայրենակիցները, որոնք դեպի ԵՄ գնալը ճիշտ են համարում, հիասթափվում են, ընդ որում՝ ոչ միայն այդ «ուղուց», այլև հենց Արևմուտքից, որի ներկայացուցիչներ են իրենց համարում նշյալ շրջանակները:

Նմանապես, կարելի է ապացուցված համարել, որ Նիկոլ Փաշինյանին ամենից շատ վնաս տվողները (հասկանալի է՝ իրենից հետո) հենց այդ՝ իրեն կից կամ կցված խմբերն են: Հիմնական քաղաքական վնասատուները հենց նրանք են, որոնք իրեն սատարել են, որոնք իր հետ այս կամ այն հարցում կոալիցիա են կազմել, այսպես ասած՝ իր կողքին են: Պատճառները էլի նրանց վերոնշյալ պահվածքի ու գործունեության «կառուցվածքում» են, և էլի՝ գումարած անվարկանիշ վիճակը:

Վերը ասվածի ամենից թարմ ու ցայտուն վկայություն-օրինակն ուղիղ եթերում արձանագրված վերջին խուլիգանությունն էր՝ «Եվրամասիվի» թաղապետարանում: Թե իշխանական իրավապահ մարմինները ինչ «կուլբիտներ» կանեն կամ չեն անի, տեղի ունեցածը կոչվում է խմբակային խուլիգանություն: Ավելին, շատ իրավաբաններ այդ արարքը որակում են Քրեական օրենսգրքի 450 հոդվածով:

Իհարկե, սպասելի էր, որ փաշինյանական իշխանության պայմաններում խուլիգանություն անող, տասով մեկի վրա հարձակվող վարչական շրջանի ղեկավարը ոչ միայն անմիջապես չձերբակալվեց՝ համապատասխան մեղադրանքներով, այլև անգամ զբաղեցրած պաշտոնից չազատվեց: Շատ հնարավոր է, որ նրան Փաշինյանն անգամ պետական բարձր պարգև տա: Ախր, շա՜տ «եվրամիութենական» են, էլի, հո զոռո՞վ չի: Դրան «ժողովրդավարության բաստիոն» կասեն, է...

Էլ ավելի զավեշտական էր տվյալ կուսակցության ու նրա ղեկավար Արամ Զ. Սարգսյանի հայտարարությունը՝ ուժով հարցեր լուծելու, իրենց կուսակից պաշտոնյային նեղելը պետության դեմ հարձակում որակելու, բռունցքներով պետությունը պաշտպանելու, իրենց կարծիքով՝ «տղամարդկություն դրսևորելու», մյուս կողմից՝ իրենց ներկայացուցչի արած խուլիգանությունը... Ռուսաստանի կողմից կազմակերպված լինելու մասին:

Հա, և տորթի վրայի բալը: Ի հավաստում մեր դիտարկումների, «Հանրապետությունը» ուղղակիորեն սկսեց քաղաքական շանտաժի եղանակով «խոսել» իրենց իսկ սատարած Նիկոլ Փաշինյանի հետ: Կոնկրետ. հայտարարեցին, որ եթե իրենց «եվրոթաղապետը» պաշտոնանկ արվի, ապա, մոտավոր ասած, կփլուզեն ՔՊ«Հանրապետություն» կոալիցիան, ինչը նշանակում է, որ Երևանում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ: Այդ «գծով» զարգացումներին, կարծում ենք, դեռ հետևելու առիթներ կլինեն առաջիկայում:

Իսկ եթե ամփոփելու լինենք այն, ինչ կատարվում է այս օրերին, ապա կարելի է մի քանի ուշադրության արժանի դիտարկում անել:

Նախ՝ սա հետևանքն է այն ամեն ինչի, ինչը տարիներ շարունակ ցանում էր Նիկոլ Փաշինյանը: Ասված է, չէ՞, քամի ցանես՝ փոթորիկ կհնձես: Այն թույնն ու չարությունը, այն ատելությունը, այն թշնամանքը, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ցանում, հրահրում ու սերմանում էին ( և՝ են) հասարակության մեջ, անխուսափելիորեն պետք է բերեր լուրջ խնդիրների: Ու բերեց: Ու, ցավոք, դեռ բերելու է:

Բավական է մի փոքր առանց հույզերի զննել ՔՊ-ի ու փաշինյանականների վերջին շրջանի վարքն ու արձագանքները՝ համոզվելու համար, որ նրանք հիստերիկայի ու խորագույն ցայտնոտի մեջ են: Ի լրումն, նաև՝ ցուգցվանգի (սա վիրավորանք չէ, այլ շախմատային եզրույթ, որը նշանակում է վատ վիճակ, որի պայմաններում ցանկացած քայլ բերում է էլ ավելի վատ վիճակի):

Իսկ ինչո՞ւ են իրենք լուրջ ցայտնոտի ու հիստերիայի մեջ: Որտեղի՞ց է գալիս նրանց այդ կատաղի ագրեսիան, այդ թվում՝ ոչ միայն վերբալ ագրեսիան: Կարծում ենք՝ իրենք՝ Փաշինյանը, ՔՊ-ն ու սատելիտվողները ևս հրաշալի հասկանում են, որ սպառված են, որ իրենց ժամանակը սպառվում է, ընդ որում՝ ոչ միայն ներքին դաշտում, այլև արտաքին խաղացողների, այդ թվում՝ իրենց իշխանության բերածների համար: Մյուս կողմից՝ հասկանում են, որ սատելիտ ուժերն իրենց վնասում են ու բալաստի նման քաշում են դեպի քաղաքական հատակային անէություն: Տեղից՝ վիճակները մի բան չէ... Գումարած՝ ակնհայտ է, որ նույնիսկ կոալիցիա կազմելու հույսերն են փլուզվում, քանի որ այդ ուժերը նույնիսկ իշխանության ամենամեծ ցանկության պարագայում ոչ մի կերպ չեն անցնի խորհրդարան: Գյումրին՝ վկա:

Հարկավ, տոտալ հիստերիայի մեջ ընկած՝ կփորձեն հին ու ջարդված քարոզչասազը կամ նույնիսկ քարոզչակիթառը ծնգծնգացնել (նախկիններ, թալան, «30 տարի», Ռուսաստան և այլն), բայց այդ խաղն էլ է վաղուց «վառված»: Հետհաշվարկը, ինչպես ասվում է, սկսված է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում