Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Ռոմանոս Պետրոսյանն ընտրվել է «Տավուշ հայրենակցական միություն» նախագահ

Մայիսի 3-ին ԵՊՀ նիստերի դահլիճում կայացել է «Տավուշ հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության հոբելյանական՝ 10-րդ համագումարը։

Նիստը մեկնարկել է հանդիսավորությամբ՝ ՀՀ պետական օրհներգով և Տավուշի թեմի առաջնորդի տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի օրհնությամբ։

Համագումարը ներկայացուցչական է եղել, քանի որ մասնակցել են տասնյակ պատվավոր տավուշեցիներ: Պատվիրակներից բացի ներկա են եղել նաև պետական, տարածքային կառավարման և ՏԻՄ ներկայացուցիչներ: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը ներկայացրել է փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը:

Խորհրդի անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են վերջին 5 տարիներին արված աշխատանքներն՝ ի բարօրություն Տավուշ աշխարհի։ Նախանշվել են նաև հետագա անելիքները։

Կազմակերպության հաշվետվության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Միության բազմոլորտ հանձնաժողովներն սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել տարածաշրջանի խնդիրների վերհանման ու բարձրաձայնման ուղղությամբ։ Խնդիրները մեկտեղելու և ռեսուրսները համախմբելու այս ժամանակաշրջանում հնարավոր դարձավ հասկանալ առաջնահերթությունները, մշակվեցին և  իրականացվեցին մի շարք նախագծեր։ Թարմ ուժերի համախմբումը թույլ տվեց միությունը առաջին իսկ պահից դարձնել տավուշյան հարթակ՝ մեծացնելով անդամների, համակիրների թիվը։ Իրականացվեց հսկայական մարդկային ռեսուրսի հավաքագրում՝ այդ ներուժն ի նպաստ Տավուշի ծառայեցնելու նպատակով։ Այսօր նաև այստեղ ենք մեր սկսած աշխատանքներն ավարտելու, նորերը միասին կյանքի կոչելու համար»։

Համագումարը ընտրել է նաև «Տավուշ» հայրենակցական միության խորհրդի նոր կազմը, ձևավորվել է միության նախագահությունը։ Առաջադրված թեկնածուներից միության նախագահ է ընտրվել ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ծրագրային իր ելույթում Ռոմանոս Պետրոսյանը նշել է.

«Վստահեցնում եմ, որ պատանեկան տարիներից մինչ օրս՝ իմ ավելի քան 25 տարվա ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության փորձն ու պետական կառավարման համակարգի փորձառությունս լիարժեքորեն ու անմնացորդ ներդնելու եմ այս հիրավի ոգեշնչող ու շնորհակալ հանձնառության մեջ՝ հանուն մեր հռչակած արժեքների և առաջնահերթությունների, որի առանցքում ՏԱՎՈՒՇ աշխարհն ու Տավուշեցիներն են: Անելու եմ անհնարին թվացողը, որպեսզի ՏԱՎՈՒՇ հայրենակցական միության 5-րդ ՆԱԽԱԳԱՀԻ կարգավիճակում՝ համատեղ ջանքով և թիմային փոխգործակցության շնորհիվ կարողանանք կյանքի կոչել բոլոր այն նախանշված ծրագրերն ու տեսլականը, որը միավորել է մեզ բոլորիս և դարձել հետագա մի քանի տարիների՝ մեր Միության ՏԱՎՈՒՇԱԿԵՆՏՐՈՆ գործունեության ՈՒՂԵՆԻՇԸ. Հանուն ՏԱՎՈՒՇ աշխարհի: Մենք չենք հաջողի այս առաքելության մեջ, եթե գործունեության հիմքում չդրվի հանրային գործունեության համար անհրաժեշտ ու կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ԹԻՄԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ: Անհրաժեշտ է արձանագրել, որ ՏԱՎՈՒՇ Հայրենակցական միությունն ազդարարում է բավականին հավակնոտ և բեկումնային գործունեության նոր շրջանի մեկնարկի մասին»:

Փոխնախագահներ ընտրվեցին Գևորգ Սաղոյանն ու Հայկ Էդուարդի Օրդյանը: Համագումարն ընտրեց նաև Ավագների խորհրդի և վերստուգիչ մարմնի նախագահներ՝ համապատասխանաբար Աշոտ Գրիգորյանին և Գարիկ Դարբինյանին:

«Տավուշ» հայրենակցական միությունը հիմնադրվել է 1989թ․-ին, մի խումբ նվիրյալ տավուշեցիների կողմից՝ նպաստելու Տավուշ աշխարհի սոցիալ տնտեսական, կրթամշակութային կյանքի զարգացմանը։ Միության առաջին նախագահ է ընտրվել Խաչիկ Հովակիմյանը, այնուհետև պրոֆեսորներ Էդուարդ Օրդյանը, Դերենիկ Դումանյանը և Լավրենտի Միրզոյանը։