Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում Ռուսական հայտնի ինստիտուտի զեկույցը ուշագրավ շերտեր է բացահայտում Ո՞ւմ համար է աշխատում Սոլովյովը Երբ Փաշինյանն անհոգ է, ժողովուրդը՝ հոգսաշատ. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ) Հայոց Եկեղեցին չեն քանդի՝ որքան էլ փորձեն․ Մենուա Սողոմոնյան«Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը. նա ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն դարձնի իշխանությանը վերահսկելի և խզի դրա կապը Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների հետ». Էդմոն Մարուքյան Մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք,  բայց մեզանից շատ չենք հարգում. Նարեկ ԿարապետյանԻսրայելցի գիտնականները մշակել են գունափոխվող և կիսաթափանցիկ արևային վահանակներ Այս իշխանությունը խաղաղությունից խոսելու իրավունք չունի․ Ավետիք ՔերոբյանԻշխանությունը մի բան է խոստանում, իրականությունը՝ լրիվ հակառակը ապացուցում․ Աննա ԿոստանյանՎերափոխել լռողների լռությունը. Վահե Հովհաննիսյան Հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվող նոր առանցքը Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը Եթե ընտրություններից առաջ կառավարությունը խուսափում էր սոցիալական բունտից, ապա հուլիսից սկսած նրանք կիրառելու են ավտոմատացված համակարգեր. Հրայր ԿամենդատյանԻնչու է բացարձակ անընդունելի Նիկոլ Փաշինյանի կողմից մեր Եկեղեցու պառակտման բոլոր փորձերը. Ավետիք ՉալաբյանԴատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Արամ Վարդևանյան ՀՀ-ում վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում նույնպես աճել է․ Նարեկ ՍուքիասյանՖասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու
Քաղաքականություն

Ծուռ հայելիների... քաղաքական դաշտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայրենի քաղաքական դաշտում, հարկավ, կան դրսևորումներ, որոնք օրինաչափ են, առհասարակ: Բայց մեր քաղաքական դաշտն ու այդ դաշտի ներկայացուցիչները ունեն որոշակի տարօրինակություններ, կամ, լավ, եթե կուզեք՝ առանձնահատկություններ:

Եթե հակիրճ, ապա մեր քաղաքական դաշտին, ցավոք, բնորոշ են իռացիոնալությունը, հուզականությունը, անհամաչափ հավակնությունները: Հա, մեկ էլ՝ հատկապես հակաքարոզչությունը: Փորձենք հասկանալ այդ շերտերը:

Մեզանում քաղաքական ուժերը, նկատելի անհատները, որպես կանոն, համարում են, որ իրենք միշտ ճիշտ են, ավելին՝ անսխալական են, նույնիսկ՝ անքննադատելի: Կարճ՝ իրենք ճիշտ են, իսկ մյուսներն անխտիր կա՛մ չհասկացող են, կա՛մ չուզող են, կա՛մ ավելի վատ՝ սրիկա և այդպես շարունակ: Եվ, էլի որպես կանոն, այդպես ընկալողները որպես գլխավոր «գործ» տեսնում են այդ «մյուսներից», «նրանցից» քաղաքական դաշտը մաքրելը: Ըստ որում, նմանօրինակ ընկալումը, ցավոք, շատերին է վերաբերում, անգամ այն ուժերին ու անհատներին, որոնք նույնիսկ ՏԻՄ ընտրություններում անգամ անցողիկ շեմը հաղթահարելու հեռավոր շանս անգամ չունեն:

Էլի մի առանձնահատկություն է այն, որ հաճախ կարելի է լսել ամենատարբեր ուժերից, հատկապես պաթետիկ տոնայնությամբ, թե՝ մենք հզոր ենք, մենք բոլորից առաջ ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում: Իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է: Դե, վերը գրվածը...

Մեկ ուրիշ երևույթ: Հաճախ մեկ էլ բոլորը «գտնում են» մեկ ուժ կամ գործչի ու սկսում տոտալ թիրախավորել, թե՝ ժողովուրդն այս «իքս» ուժին (անհատին) ձայն չի տա, այդ ուժը ոչ մի ռեսուրս չունի, իրենից ոչինչ չի ներկայացնում և այդպես շարունակ: Նման դեպքերում միանգամայն տրամաբանական հարց է ծագում. եթե այդպես է, եթե վախենալու բան չկա, եթե ժողովուրդը, միևնույնն է, չի ընտրելու, այսինքն՝ ո՛չ շանս կա, ո՛չ ռեսուրս, ի՞նչ իմաստ ունի այդպես սևեռվել մի միավորի վրա:

Եվ էլի. շատ դեպքերում մեր իրականության մեջ հիմնական թիրախը թողած, հիմնական վտանգը թողած՝ քաղուժերն ավելի շատ զբաղված են այդ թիրախի դեմ պայքարի դաշտում սեփական տեղն ու ոտատեղն ամրացնելու գործով, որն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ:

Եվ ամենակարևորը. հատկանշական է, որ շատերը, որոնք քաղաքական հայտ են ներկայացնում, իրենց ռեալիզացման հիմնական նախադրյալն այն են տեսնում, որ մնացած բոլորը չլինեն, ոչ մի բան չանեն: Այսինքն, իրենք կարող են իրացվել, եթե միայն իրենք լինեն: Այսինքն՝ նրանց խորթ է մրցակցությունն ինքնին: Արդյունքում, գերակշռում է ոչ թե սեփական ծրագիրն ու ասելիքը ներկայացնելը, սեփական «պուպուշությունը» ապացուցելը, այսինքն՝ քարոզչությունը, այլ հակաքարոզչությունը, սեփական քաղաքական ընթացքը այլոց վրա հարձակվելու հիմքով կառուցելը:Մինչդեռ, թվում է, ամեն քաղաքական ուժ պետք է ինքն իրեն ներկայացնի ամենից առաջ:

Առհասարակ, տպավորություն է, որ մեր քաղաքական դաշտը կորցրել է քաղաքականության համար ամենից կարևոր բաղադրիչներից մեկը՝ միտքը, փոխարենը գզվռտոց է տիրում:

Գուցե ամեն ինչ տեղն ընկնի, եթե, այնուամենայնիվ, վերջապես մեր քաղաքական ուժերն ու գործիչները կենտրոնանան սեփական ռեսուրսների, գաղափարների, ծրագրերի ու դրանց իրականացման վրա: Հա, մեկ էլ հանուրի, երկրի, պետության շահերի գերակայության գիտակցման վրա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում