Մատնելով վախերը. վարչախումբը սարսափում է երիտասարդական շարժումներից
Նախօրեին տեղի ունեցած միջադեպը, որին ակտիվ մասնակցում էր ԱԺ քպական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը, դեռ երկար ժամանակ է ջուր քաշելու։ Հիշեցնենք, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ «Չեմ վստահում» կարգախոսով ակցիայի մասնակիցներն ու տարեց մի կին վիճում են։ Կինը նաև վիրավորական արտահայտություններ էր արել երիտասարդների հասցեին։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ կինը Վահագն Ալեքսանյանի մայրն է, իսկ ակցիա իրականացնող երիտասարդները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցները։
«Քաղպայմանագիրն» էլ գրեթե ամբողջ կազմով հենց հաջորդ օրն սկսեց վիրավորանքների տարափ տեղալ Բագրատ Սրբազանի աջակիցների հասցեին՝ նրանց ներկայացնելով որպես տարեց կանանց նկատմամբ բռնություն գործադրողների, փորձելով արժեզրկել ընդդիմադիր շարժումը։
Այս թեմայի շուրջ իշխանության ջղակծկումները վկայում են, որ Սրբազան պայքարը շարունակում է իր արդյունավետ ընթացքը, լարվածության մեջ պահում Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին, իսկ պայքարի ծավալման հեռանկարն էլ կարող է խուճապի մատնել գործող իշխանություններին, ուստի և անցել են անգամ նման սադրանքներ իրականացնելուն, մեղադրանքի սլաքներն էլ ուղղելով Բագրատ Գալստանյանի ուղղությամբ և դրա համար չխորշելով օգտագործել նույնիսկ սեփական ծնողներին։ Նաև այս պատճառով է, որ իշխանությունների նման վարքը ցածրակարգ արձագանքների է արժանանում։
Սրբազան շարժման երիտասարդների նախաձեռնությունը բավականին մտահոգիչ է փաշինյանական իշխանությունների համար, որոնք ցանկացած նման ընդդիմադիր քայլ ընդունում են սվիններով՝ մատնելով իրենց վախերը։ Իսկ ընդդիմադիր Սրբազան շարժման երիտասարդների քայլերը վստահաբար ճիշտ ուղղությամբ են ընթանում։
Ադանե Մովսիսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT