«Վեոլիա ջուր» ընկերությունը շարունակում է իր սանձարձակությունները
Հայաստանում կան ընկերություններ, որոնք անձեռնմխելի են բոլոր իշխանությունների համար։ Այսպես կոչված, «հեղափոխությունից» 7 տարի է անցել, փաշինյանական իշխանությունը չի կարողանում սանձել իբր ֆրանսիական կապիտալով մի ընկերության «Վեոլիա ջրի» սանձարձակ պահվածքը։ Ջրամատակարարմամբ զբաղվող ընկերությունը սովորություն է դարձրել, գրեթե ողջ ամառ, մի բան էլ ավելի՝ գիշերներն անջատել ջուրը, և Երևանի մեծ մասում, կեսգիշերից մինչև վաղ առավոտյան ժամը 7-ը, ջուրն անջատված է լինում։
Այժմ էլ, օրինակ, Արաբկիրում հայտարարել են, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը նշված ժամերին շուրջօրյա ջրամատակարարում չի լինելու, ջուրն անջատելու են, թեպետ բոլոր պայմանագրերը, նույնիսկ միջպետական, պարտադրում են, որ ընկերությունը շուրջօրյա ջրամատակարարում ապահովի։
«Վեոլիա ջուրը» ոչ միայն չի ցանկանում կանխել ջրի ահռելի կորուստները, ինչն արդեն հավասար է կոռուպցիայի, այլ նաև շարունակում է գիշերները պարբերաբար անջատել թե՛ Արաբկիրի և թե՛ Երևանի մյուս շրջանների ջուրը, իսկ բնակիչների բուռն բողոքներն այդպես էլ որևէ ուշադրության չեն արժանանում ընկերության կողմից, որն անում է ամեն ինչ, ինչ ցանկանում է, իսկ որևէ արձագանք էլ հայաստանյան իշխանությունների կողմից պարզապես գոյություն չունի։
Մերի Հունանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT