Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Հաղթանակ 9/45» միջազգային շարժումը կազմակերպում է Մեծ Հաղթանակի 80-ամյակի մեծամասշտաբ տոնակատարությունները

Մայիսի 8-9-ը Հայաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Սերբիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Թուրքիայում տեղի կունենան տոնական միջոցառումներ, համերգներ և ակցիաներ, որոնք կազմակերպել է միջազգային հայրենասիրական շարժումը «Հաղթանակ 9/45»:

Այս իրադարձություններին նվիրված մամուլի ասուլիսում ելույթ են ունեցել շարժման առանցքային ներկայացուցիչները, այդ թվում՝ Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ և կազմակերպչական կոմիտեի նախագահ Բորիս Չեռնիշովը, Հայրենական մեծ պատերազմի վետերան Իվան Գրիշանովը, ինչպես նաև տարբեր երկրների համակարգողները:

Շարժումը «Հաղթանակ 9/45» հիմնադրվել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության կողմից 2025թ. փետրվարին՝ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունը պահպանելու նպատակով։ Երեք ամսվա ընթացքում այն համախմբել է ավելի քան 100 հազար կողմնակիցների՝ ցույց տալով տարբեր ազգությունների և քաղաքական հայացքների ունեցող մարդկանց բարձր ներգրավվածություն:

«Շարժման աշխարհագրությունը ակտիվորեն ընդլայնվում է. 80-ամյակի տոնակատարության օրը մենք միջոցառումներ կանցկացնենք 17 երկրում։ Շատերն ուզում են իմանալ պատմական ճշմարտությունը, և մենք այն կբացահայտենք», – ընդգծել է Բորիս Չեռնիշովը։

Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում, մայիսի 9-ին տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում կհնչեն պատերազմի տարիների երգեր՝ հայտնի հայ երգիչների, ուսանողական և դպրոցական խմբերի կատարմամբ։ Բեմ դուրս կգան նաև առաջատար պարային համույթներ՝ «Սարդարապատ», «Նոր Աչն» և այլ մշակութային խմբեր։ Ավանդույթի համաձայն, երևանցիները հաղթանակի օրը ծաղիկներ կդնեն Հավերժական կրակի մոտ՝ հարգելով հերոսների հիշատակը։

Նմանատիպ միջոցառումներ տեղի կունենան նաև Ղազախստանում, Ղրղզստանում, Սերբիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը պատմական ճշմարտության պահպանման գործում։

 «Հաղթանակ 9/45» շարժման շրջանակներում իրականացվում են բազմաթիվ նշանակալից մշակութային և կրթական նախաձեռնություններ՝ ներառյալ.

  • Մոսկվայի «Կինոյի լաբորատորիա» ֆորումը, որը միավորել է 150 երիտասարդ կինոգործիչ 8 երկրից՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված բովանդակություն ստեղծելու նպատակով։
  • Հայտնի վետերան Միխայիլ Սաակյանի մասնակցությամբ Ալավերդի քաղաքում խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանի վերականգնումը