Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Մհեր Ավետիսյան. որքան ուժեղ և հզոր լինի Ռուսաստանը, այնքան ուժեղ և անվտանգ կլինի Հայաստանը»

Այս տարի մենք նախատեսում ենք անցկացնել լայնածավալ միջոցառումներ տարբեր ձևաչափերով։ Օրինակ իմ հայրենիքում՝ Հայաստանում, «Անմահ գունդը» անցկացվում է մեծ տոնի ձևաչափով։ Մարդիկ ամբողջ ընտանիքներով երթով անցնում են կենտրոնական փողոցներով։ Որպես Հայաստանի քաղաքացի, ես իմ պարտքն եմ համարում պահպանել խորհրդային ժողովրդի սխրանքը, որի մի մասն էր կազմում նաև հայ ժողովուրդը։ Այդ մասին  Ռուսաստանի Դաշնության խորհրդում «Միացյալ Եվրոպան Ռուսաստանի դեմ 1941 և 2025 թվականներին. Մեծ հաղթանակի 80-ամյակը ներկայիս արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով կլոր սեղանի իր ելույթի ժամանակ հայտարարել է «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը, գրում է checheninfo.ru–ն։ Միջոցառումը հեռարձակվել է «Միասին. ՌԴ» հեռուստաալիքով։

«Այսօր ես իմ բոլոր հայրենակիցներին ասում եմ, որ մենք պետք է միասին լինենք, որովհետև հայ ժողովրդի համար չկա ավելի մտերիմ, ավելի հարազատ, քան ռուսը։ Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ազգակից եղբայրներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այժմ զենքը ձեռքներին ֆաշիզմի դեմ պայքարում են իրենց ռուս եղբայրների հետ միասին Ուկրաինայի տարածքում, քանի որ եթե խոսքը Հայաստանի մասին է, ապա ցանկացած հայ, ով պաշտպանում է Ռուսաստանը, ով պաշտպանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, դրանով իսկ իր ներդրումն է ունենում Հայաստանի պաշտպանության գործում։ Որքան ավելի ուժեղ և հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ և անվտանգ կլինի Հայաստանը», - ասել է Ավետիսյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am