Հիմար է նա, ով կարծում է, որ Պուտինը կանգ կառնի, եթե Ուկրաինայի որոշ տարածքներ զիջվեն խաղաղության համաձայնագրի շրջանակում. Բայդեն
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տնից հեռանալուց հետո BBC-ին իր առաջին հարցազրույցում հայտարարել է, որ գործող ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայի վրա գործադրվող ճնշումը՝ հանուն խաղաղության տարածքները ՌԴ-ին զիջելու նպատակով, «ժամանակակից հանդարտացման քաղաքականություն» է։
Այս քաղաքականությունը համեմատվել է 1930-ականներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենի վարած քաղաքականության հետ. վերջինս փորձում էր բավարարել Ադոլֆ Հիտլերի պահանջները՝ Եվրոպայում աղետալի համապարփակ պատերազմից խուսափելու նպատակով:
Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր «Պուտինը համոզված է, թե Ուկրաինան Ռուսաստանի մաս է, և հիմար է նա, ով կարծում է, որ Պուտինը կանգ կառնի, եթե Ուկրաինայի որոշ տարածքներ զիջվեն խաղաղության համաձայնագրի շրջանակում»:
«Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ մտածում, որ եթե մենք թույլ տանք բռնապետին, ավազակին, գրավել զգալի տարածքներ, որոնք իրենը չեն, դա նրան կբավարարի: Ես դա այնքան էլ չեմ հասկանում», - նշել է Բայդենը:
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ, որոնք սահմանակից են Ռուսաստանին, կարող են մտածել, որ պետք է «հարմարվեն» Պուտինին, եթե Ուկրաինան սկսի տարածքներ զիջել։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT