Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Չեմ վստահում» նախաձեռնություն. «Երիտասարդները ավելի հականիկոլփաշինյանական են»

«Սրբազան պայքարի» երիտասարդները շարունակում են մայրաքաղաքի տարբեր վայրերում իրականացնել «Չեմ վստահում» ակցիան, որին, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը, արդեն մասնակից է դարձել ավելի քան 20 հազար քաղաքացի:

Իրականում ինչպե՞ս են պարզ մարդիկ, անցորդները վերաբերվում այս նախաձեռնությանը, Aravot.am-ը զրուցեց «Սրբազան պայքարի» աջակից երիտասարդական խմբի անդամ Լիդիա Մանթաշյանի հետ:

-Այս նախաձեռնության կազմակերպիչները ակցիան իրականացնում են Երեւանի տարբեր հատվածներում: Ո՞ր թաղամասերն են համեմատաբար ավելի ակտիվ կամ պասիվ:

-Տարբեր գործոններ կան: Կախված է եղանակային պայմաններից, կախված է օրվա ժամերից, թե տեղում երբ ենք լինում: Կախված է նաեւ մեր սպասելիքներից: Եղել է, որ մեզ ասել են՝ չգնաք այսինչ վայրը, որովհետեւ, չգիտեմ՝ հարիր է այդպես ասել թե չէ, այնտեղ «նիկոլական» մասսա է, այնտեղի ժողովուրդը «նիկոլական» է: Օրինակ, պիտակավորել են Էրեբունի համայնքը, «Ռոսիա» կինոթատրոնի շրջակա տարածքը: Ասել են, որ եթե այդ տեղերը գնաք, շատ վատ է լինելու: Գնացել ենք, ու արտակարգ ընդունելություն են ցույց տվել: Էրեբունիում անգամ հյուրասիրություններով են մեզ դիմավորել: Մի խումբը կոնֆետ էր բերում, մյուս խումբը՝ թեյ, երրորդը՝ ջրեղեն եւ այլն:



Ասում էին՝ Աջափնյակում կարող է խնդիր առաջանա, վատ տեղ եք ընտրել: Բայց էլի շատ լավ են ընդունել: Մարդիկ գնում էին տուն, սուրճ պատրաստում ու բերում-հյուրասիրում էին: Մենք զգում ենք, որ հայ ժողովուրդը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր սատելիտները մեր պետականության, մեր ժողովրդի թշնամին են: Մարդիկ լցված են նրանց նկատմամբ: Նույնիսկ զինվորականներ են եկել՝ քվեարկել: Շեվրոնները հանում ու քվեարկում էին: Ուղղակի մի բան էին խնդրում. իրենց չնկարել:

-Ակցիայի մասնակիցների մեջ միջին եւ բարձր տարիքի մարդի՞կ են շատ, թե՞ երիտասարդները:

-Երիտասարդների մեջ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հարողների զանգվածն ավելի քիչ է: Երիտասարդները ավելի հականիկոլփաշինյանական են: Մեծահասակների մեջ, այո, հանդիպում են այնպիսիք, որոնք ասում են՝ մենք վստահում ենք:



Երիտասարդությունը, կարող եմ ասել, 90-ից ավելի տոկոսով չի ընկալում այս իշխանությունը որպես Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իշխանություն: Նույնիսկ դպրոցահասակ երեխաներ են գալիս իշխանությանը դեմ քվեարկելու: Դա ցուցիչ է, որ իրենց ընտանիքներում խոսում են ու դժգոհ են:

-Ու դպրոցականներին թույլատրո՞ւմ եք քվեարկել:

-Տեսեք: Այս քվեարկությունը իրավական ուժ չունի ու սա կարող է լինել դպրոցահասակ երեխաների կյանքի առաջին քվեարկությունը, որին իրենք ուրախությամբ ուզում են մասնակցել: Բայց մենք մի փոքր այլ կերպ ենք վարվում: Եթե երեխան, անգամ՝ մանկահասակ, ծնողի հետ է եւ ծնողը համաձայն է, որ իր երեխան քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ, մենք այդտեղ ոչ մի խնդիր չենք տեսնում: Անգամ այդ երեխաներին չենք լուսանկարում կամ տեսանկարում առանց ծնողի թույլտվության:

-Շատերը թերթիկի վրա ինչ-որ մաղթանքներ են գրում: Դրանք չե՞ք առանձնացնում: Գուցե, հետագայում գրքի տեսքով տպագրե՞ք:

-Առաջին տասն օրվանից հետո, երբ արկղերը բացեցինք եւ ընթերցեցինք. մի մարդ եկավ, ներողություն խնդրեց՝ ասելով, որ մտքով չէր անցնում, որ գրառումները կարդացվելու են, դրա համար 18+ բաներ է գրել: Գրառումներն ընթերցվում են: Ուղղակի դրանց բովանդակությունը շատ վատ բանի մասին է վկայում: Մարդիկ այնքան են լցված, որ ներսում կուտակվածը ուզում են ինչ-որ ձեւով արտահայտել, նեղվածությունը ներսից հանել: Շատ վատ է, որ մեր երկրում կա իշխանություն, որին մարդիկ ուզում են նման խոսքերով բնութագրել: Մենք չենք ուրախանում դրանից: Բայց դա փաստ է:

Իսկ ինչ վերաբերում է դրանք հանրայնացնելուն, չի բացառվում, որ հետագայում «ամոթի պատ» ստեղծվի: Բայց, կրկնում եմ, չենք ուզում հրապարակվի, թե մարդիկ ինչ վատ բաներ են գրում այս իշխանության մասին: Այսինքն, հասարակությունը ինչքան լցված է այս իշխանության նկատմամբ:  

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ