Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

«Չկռվող» արցախցիների՝ Մեծ Հայրենական պատերազմին մասնակցության մասին․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

ԼՂԻՄ բնակչության թիվը 1939թ. մարդահամարի տվյալներով 150.800 էր, որից 132.800-ը հայ էր։ ԼՂԻՄ-ից ռազմաճակատ է զորակոչվել 45.000 հայ՝ ԼՂԻՄ-ի ամեն երրորդ բնակիչը։ Զոհվել է 22.000-ը՝ ամեն երկրորդ զորակոչվածը։

 
Գրեթե նույն չափ բնակչություն ունեցող Հյուսիսային Արցախ-Գարդմանքից ևս 44.000-ը զորակոչվել է, զոհվել է 18.000-ը։

Արցախ աշխարհը Մեծ Հայրենական պատերազմին տվել է ԽՍՀՄ 29 հերոս, որոնցից երկուսը կրկնակի հերոսներ են՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և ավիագնդի հրամանատար, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը։

Արցախ աշխարհը Մեծ Հայրենականին տվել է երեք մարշալ և մեկ ծովակալ։

Բնակչության տեսակարար կշռի տեսանկյունից ԼՂԻՄ-ը եղել է Խորհրդային Միության ինքնավարություններից թիվ մեկը՝ պատերազմում ունեցած մասնակցության, զոհերի, հերոսների, ինչպես նաև թիկունքային ապահովման գործում։ Մարզը պաշտպանության ֆոնդին է փոխանցել 43 մլն ռուբլի, որի 10 տոկոսը հավաքել են աշակերտներն ու կոմերիտականները, 6 կգ ոսկի, 600 կգ արծաթ և այլն։ Մարզում գործել է վիրավորների բուժման համար 3 հոսպիտալ։ Միայն Խաչմաչ գյուղը պաշտպանության ֆոնդին փոխանցել է 50 հազար ռուբլի, ևս 52 հազար ռուբլու պետական բաժնետոմս, ինչի համար գյուղի կոլտնտեսության նախագահ Հայրապետյանին և կուսկազմակերպության ղեկավար Պետրոսյանին շնորհակալական հեռագիր է ուղարկել ինքը՝ Ստալինը։

Համեմատության համար. Մեծ Հայրենականին մասնակցել է յուրաքանչյուր 19 ադրբեջանցուց մեկը։

Արցախցիների անձնազոհ ու հերոսական ճիգը ոչ միայն խորհրդային ժողովրդի ստրկացման պլանը ձախողելու համար էր, այլև հայ ժողովրդի վերջնական ցեղասպանումը կանխելու համար։ Ստալինգրադում խորհրդային զորքերի պարտության դեպքում Խորհրդային Հայաստանի հետ սահմաններին կազմ պատրաստ կենտրոնացված էին 26 թուրքական դիվիզիաները, որոնք նույնիսկ ներխուժման օր ունեին նախատեսված՝ 1942թ. նոյեմբերի 24:

Նկարում հայ ժողովրդի մեծ զավակ, հերոս Սերգեյ Օհանովն է (ծննդավայը Թբիլիսի), ով Դոնի Ռոստովի շրջանի Մեծ Սալա հայկական գյուղի մոտ 24 հոգանոց անձնակազմով շարքից հանեց հակառակորդի 30 տանկ։

Մեկնաբանության մեջ դնում եմ Հաղթանակի զբոսայգում այսօր ունեցած ճեպազրույցի տեսագրության հղումը։