Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. Պուտին
Հաղթանակի օրը ռուսաստանցիների համար մնում է ամենակարևոր տոնը, Ռուսաստանում միշտ կհիշեն այն զինվորների սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին նացիզմին հաղթելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսում։
«Նացիստների՝ Խորհրդային Միությունը նվաճելու ծրագրերը փշրվեցին՝ բախվելով երկրի երկաթե միասնությանը։ Ժողովրդի հերոսությունը համընդհանուր էր: Խորհրդային Միությունը կրել է թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, որոնք մինչ այդ ճանաչել էին միայն խաղաղ աշխատանքը, զենք են վերցրելու մահվան գնով կանգնելբոլոր բարձունքներում, պլացդարմներում և սահմանագծերում։ Նրանք են որոշել ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անառարկելի հաղթանակներով՝ Մոսկվայի ու Ստալինգրադի, Կուրսկի ու Դնեպրի ճակատամարտերում», - ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ «հայրերը, պապերը և նախապապերը փրկել ե Հայրենիքը և պատգամել պաշտպանել երկիրը, լինել միասնական, հաստատակամորեն պաշտպանել ազգային շահերը, հազարամյա պատմությունը, մշակույթը, ավանդական արժեքները՝ այն ամենը, ինչ թանկ է, սուրբ է ռուսաստանցիների համար»։
«Միշտ պիտի հենվենք մեր միասնության վրա՝ թե՛ ռազմական, թե՛ խաղաղ ժամանակներում, մեր ռազմավարական նպատակներին հասնելու, խնդիրների լուծման հարցում՝ հանուն Ռուսաստանի, նրա հզորության ու բարօրության: Մենք հիշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և երբեք չենք համաձայնի դրա հետ կապված իրադարձությունների խեղաթյուրմանը, դահիճներին արդարացնելու և իրական հաղթողներին մեղադրելու փորձերին», - ընդգծել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ «ճշմարտությունն ու արդարությունը իրենց կողքին են, և ամբողջ երկիրը, հասարակությունը, ժողովուրդը աջակցում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին»։
«Ռուսաստանը եղել և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար: Նա պայքարելու է այն անօրենությունների դեմ, որոնք գործում են այս ագրեսիվ ու կործանարար գաղափարների կրողները», - ասել է Պուտինը։




















ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
Եթե եվրոպացիները հանկարծ որոշեն վերադառնալ ռուսական շուկա՝ խնդրեմ, բայց հաշվի կառնենք ներկայիս իրողո...
Մինչև Սամվել Կարապետյանը իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում, Փաշինյանն այլ «ներդրում...
Ծախսվել է ավելի քանի 20մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառո...
«Եկեղեցին մեր հոգևոր ամրոցն է, և մենք մեր ձևով պաշտպանելու ենք այն»․ Նարեկ Կարապետյան
Ժիրայր Լիպարիտյանի ուրացումը, Ալիևի խոսնակները Հայաստանում. Էդմոն Մարուքյան
«Երազում եմ, որ ուղղակի իրար նկատմամբ մի քիչ ներողամիտ լինենք». Խորեն Լևոնյան
ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է...
Պարզապես որոշել են քրեական վարույթ չնախաձեռնել ու... վերջ. «Փաստ»
Ո՞վ է օգնելու քեզ ավելի լավ ապրել. «Մեր ձևով»