Փաշինյանը կրկին արշավել է Սյունիք
Մոսկվայում խայտառակ նվաստացումից հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Երևան և տիկնոջ հետ անմիջապես մեկնել Սյունիք։ Փաշինյանը լինելու է Կապանում և Քաջարանում։ Ընդ որում, սա վերջին մեկ ամսում Փաշինյանի 2-րդ այցն է Սյունիք, առաջինն ապրիլի 12-ին է տեղի ունեցել դեպի Մեղրի։ Այնտեղ Փաշինյանը մասնակցել է «Կրթությունը նորաձև է» նախաձեռնության հավաքին, ելույթ ունեցել, այսօր և վաղն էլ Կապանում ու Քաջարանում է մասնակցելու նման միջոցառումներին, իսկ Խոզնավար կամ Խնածախ այցի մասին որևէ տեղեկություն չկա։
Ի դեպ, երեկ ուշ երեկոյան ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տան տանիքը։ Վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար գնդակոծում է Խնածախը, Խոզնավարը, այլ բնակավայրեր, իսկ գործող իշխանությունները հնարավորինս զերծ են մնում արձագանքելուց։ Հաղորդագրություններ էլ ստիպված անում են, երբ արդեն այդ մասին տեղեկացրած են լինում ընդդիմադիր գործիչները։ Այժմ էլ Փաշինյանը, Կապան ու Քաջարան մեկնելով, փորձելու է տպավորություն ստեղծել, թե Սյունիքում ամեն ինչ բարվոք է, ավելին՝ մտածում են կրթվելու հեռանկարների մասին։ Դա ևս իրավիճակը լղոզելու և Ադրբեջանի պահանջները կատարելու փաշինյանական քաղաքականության մաս է կազմում։
Մարի Վարդանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT