Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

Բազմաթիվ կոնգրեսականներ իրենց դժգոհությունն են արտահայտել Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասնյակ անդամներ, Հայոց ցեղասպանության 110րդ տարելիցի առթիվ, համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին և ամերիկահայ համայնքին՝ հանդես գալով հրապարակային հայտարարություններով, համայնքային հանդիպումներով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով: Կոնգրեսականները ոչ միայն վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ու արդարության հաստատման պայքարում, այլև պատասխանատվություն են պահանջել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար և կարևորել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։ Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Վաշինգտոնից՝ Կոնգրեսի բարձքունքից մինչև ԱՄՆ տարբեր համայնքներ, տասնյակ օրենսդիրներ բարձրացրել են իրենց ձայնը՝ հիշատակելով ցեղասպանության զոհ դարձախ 1.5 միլիոն հայերին։ Հիշատակի այս ձեռնարկները հզոր հակազդում էին Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական ժխտողականությանը և ագրեսիային՝ միաժամանակ նպաստելով կոնկրետ քաղաքական քայլերի իրականացմանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

«Կոնգրեսի անդամները ցուցաբերել են բացառիկ առաջնորդություն՝ ինչպես Հայոց ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու, այնպես էլ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար պատասխանատվություն պահանջելու հարցերում,» - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝հավելելով․«Նրանց սկզբունքային դիրքորոշումը զորացնում է ցեղասպանության կանխարգելման գործը, խթանում է կոնկրետ քաղաքական քայլեր Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ և հզոր օրինակ է ծառայում ապագա սերունդների համար։ Այսօր մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է Կոնգրեսի այս առաջնորդությունը, հատկապես երբ Սպիտակ տունը հետ է կանգնում այս հանցագործության պատշաճ ճանաչումից»։

Բազմաթիվ կոնգրեսական առաջնորդներ իրենց դժգոհությունն են արտահայտել նախագահ Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը  շարունակում է ակտիվորեն գործել՝ աջակցելու այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք արգելափակում են ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ուժեղացնում ԱՄՆ-Հայաստան անվտանգության համագործակցությունը և Թուրքիայից պահանջում են պատասխանատվություն՝ Հայոց ցեղասպանությունը շարունակաբար ժխտելու համար։ Ամերիկահայերը կարող են այցելել anca.org/action կայք՝ նամակներ ուղարկելու իրենց շրջանները ներկայացնող կոնգրեսականներին, հորդորելով շարունակել աջակցությունը Հայաստանին և Արցախին՝ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի դիմաց։

Վերջին օրերի ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատուները ԱՄՆ տարբեր նահանգներում հանդիպումներ են ունեցել հայ համայնքների և այդ շրջաններից ընտրված կոնգրեսականների հետ։

Յուրաքանչյուր ելույթի ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչներն ամերիկահայերին կոչ են արել ձեռնարկել կոնկրետ գործողություններ՝ հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների շրջանակում։ Առավել կարևոր ուղղություններ են նկատվել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ հոդվածի կիրարկումը՝ Ադրբեջանի ռազմական օգնությունն ամբողջությամբ դադարեցնելու նպատակով, ինչպես նաև՝ Ալիևի ռեժիմին տրամադրվող ցանկացած տեսակի ռազմական աջակցության լիակատար արգելումը։ Բացի այդ, Հայ դատի հանձնախումբը հանդես է գալիս ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու» պատժամիջոցներ կիրառելու պահանջով, որոնք պատասխանատու են պատերազմական հանցագործությունների համար։ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կառավարությանը նաև կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դիվանագիտական ջանքեր իրականացնել՝ ապահովելու արցախահայության անվտանգ վերադարձի իարվունքի իրացումը։

ԱՄՆ կառավարությունից նաև պահանջվում է, որ Թուրքիան դադարեցնի Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես նաև անհապաղ քայլեր ձեռնարկի Երուսաղեմի հայկական քրիստոնեական թաղամասի պաշտպանության ուղղությամբ։ Այս բոլոր պահանջների ընթացքում հանձնախումբն ընդգծում է ԱՄՆ-ի՝ ցեղասպանության ժխտման գործում մաղսակից չլինելու հրատապությունը՝ միաժամանակ պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ առանց նախապայմանի հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։