Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ են իրենցից ներկայացնում առաջիկա ընտրությունները. Ավետիք ՉալաբյանԿոչումները պետք է տրվեն ըստ արժանիքի, ոչ թե անձնական նախասիրության․ Հրանտ ԹոխատյանՔաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»․ Սուրեն Սուրենյանց Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները Հայրս այս հայտարարությունները արել է 2017 թվականին, մոտավորապես այն ժամանակները երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով Սասնա ծռերի միտինգն էր ցրում. Ն. ԿարապետյանԳևորգ Պապոյանի Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ. Ալիկ ԱլեքսանյանՄշակույթի X ֆայլերը․ ինչպե՞ս չկորցնել ունեցածը. ՀայաՔվե հիմնասյուներՈւմ եք «գժի» տեղ դրել․ ահա Փաշինյանի իրական «ծնողները». Աննա Կոստանյան Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում բնակչության մոտավորապես 0.6 տոկոսը ծայրահեղ աղքատ են. Հրայր ԿամենդատյանԱշխատանքի արժանի գնահատականն է հետագա նոր նվաճումների ու ձեռքբերումների գրավականը․ Հովհաննես Ծառուկյան Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառովԱրարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդինՍուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվությունՀայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել է
Քաղաքականություն

Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը, բացի իր բերած փորձանքներից, թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում շարունակում է ունենալ այնպիսի դրսևորումներ, որոնցով նաև խայտառակում է մեր երկիրը, մեր ժողովրդին...

Հայաստանի Հանրապետությունը անցած 35 տարվա ընթացքում 4 ղեկավար է ունեցել, ներառյալ՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Նախորդ ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, միանգամայն տարբեր մարդիկ են՝ իրենց աշխարհընկալմամբ, մտածելակերպով, մոտեցումներով: Ավելին, նրանցից յուրաքանչյուրին մեզանից ամեն մեկը, ավելին՝ հենց նրանք՝ միմյանց նկատմամբ կարող են (ենք) ունենալ և ունեն (ունենք) խիստ տարբեր վերաբերմունք, հաճախ՝ ծայրահեղորեն տարամետ:

Տվյալ պարագայում դա չէ հարցը, այլ այն, որ նախորդ ղեկավարներից և ո՛չ մեկի դեպքում մենք մեր երկրի, մեր պետության համար չենք ամաչել: Կրկնենք՝ անկախ այն բանից, թե իրենցից յուրաքանչյուրի պաշտոնավարման շրջանում, նաև պաշտոնավարումից հետո կոնկրետ իրենց նկատմամբ ինչ վերաբերմունք ենք ունեցել: Անկախ նրանց սխալներից, թերություններից, որոնք, իհարկե, եղել են: Բայց երբ նրանք այլ պետությունների ղեկավարների հետ են «նստել-վեր կացել», երբ ներկայացրել են մեր պետությունը աշխարհում, միջազգային կառույցներում, կազմակերպություններում, տարբեր գագաթաժողովների են մասնակցել , կրկնենք՝ երբեք չենք ամաչել: Էլ չենք խոսում, օրինակ՝ թշնամի Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցային հանդիպումների մասին:

Չենք ասում՝ հպարտացել ենք, կամ ինչ-որ այլ նման բան, թեպետ որոշ դեպքերում կարող էր և նման զգացողություն լինել: Արձանագրում ենք, որ նախորդ ղեկավարներից ոչ մեկի պատճառով կամ պահվածքով պայմանավորված՝ մենք մեր երկրի, մեր պետության, մեր ազգի, մեր ժողովրդի համար վատ կամ անհարմար զգալու առիթ չենք ունեցել, չենք ամաչել, այլոց ու թշնամիների ծաղրի առարկա չենք դարձել: Աշխարհքով մեկ խայտառակ չենք եղել:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, կարծես, քայլող մարմնավորումը լինի Դանելիայի հանճարեղ ֆիլմում հնչած ֆրազի. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...»:

Նա Էստոնիայում «կոմունիզմի զոհերի» հուշարձանին խոնարհվելուց հետո, գիտեք, այնուամենայնիվ, մեկնեց Մոսկվա՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին մասնակցելու և Կարմիր հրապարակում զինվորական շքերթին ներկա գտնվելու: Իր «սպեցիֆիկ» գլխարկով: Բանն այնտեղ հասավ, որ երբ Փաշինյանն իր այդ գլխարկով հայտնվեց հանդիսությանը հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների համար նախատեսված կարմիր ուղեգորգի վրա, «Ռոսսիա 1» հեռուստաընկերության մեկնաբանը շփոթվեց, թե՝ «տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարին... կներեք, Հայաստանի վարչապետին...»:

Ոմանք ասում են՝ հատուկ շփոթվեց այդ մեկնաբանը, այսինքն՝ այդպես էլ նախատեսել էին: Բայց եթե անգամ այդպես է, ապա դա շատ ավելի վատ է, քան եթե պարզապես լեզվի սայթաքում լիներ: Երևի Չինաստանի ղեկավարն էլ էր շփոթվել, որ իրեն բարևելու մղվող Փաշինյանին ընդհանրապես չնկատեց: Ինքը՝ Փաշինյանն էլ շփոթվեց, երբ ՌԴ նախագահ Պուտինը հանդիսավոր նիստից առաջ պալատի սանդղահարթակի վրա դիմավորում էր հյուրերին: Փաշինյանը ողջունեց ու ցանկանում էր վեր ելնել աստիճաններով, բայց Պուտինը ժեստով հասկացրեց, թե՝ «սխալ ուղղությամբ եք ընթանում, Նիկոլ Վովաևիչ...»: Խորհրդանշական էր, ինչ խոսք:

Ինչևէ, ոչ միայն տեսախցիկները որսացին, այլ նաև ռուսաստանյան տարբեր լրատվամիջոցներ նկատեցին, թե դեմքի ինչ դժգոհ արտահայտություն ուներ Փաշինյանը, առանձնահատուկ շեշտեցին, որ նա «իր ափսեի մեջ չէ», դա իր տեղը չէ և այլն: Իսկ Հայաստանում էլ շատ-շատերին, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած, այդ պատերազմում զոհված նախնիներ ունեն, բազմապատիկ ավելի տհաճ էր, որ հայության դեմ ֆաշիստական ոճիրներ գործած ադրբեջանական զորախումբը անցավ Կարմիր հրապարակով, թեպետ Ալիևն, օրինակ՝ չէր ընդունել Պուտինի հրավերն ու Մոսկվա չէր գնացել:

Իսկ Հայրենական մեծ պատերազմում հարյուրից ավելի հերոսներ, մարշալներ, ծովակալ, բազմաթիվ գեներալներ ու հարյուր հազարավոր մարտիկներ տված հայ ժողովուրդը, ի դեմս Հայաստանի բանակի, բացակա էր: Այ դա, իսկապես, խայտառակություն է: Մինչդեռ, դա քաղաքական կարևոր ենթատեքստ ուներ: Ու բնութագրական է, որ Հայաստանը, ընդգծենք՝ Փաշինյանի ղեկավարած ու ներկայացրած Հայաստանը գլխովին բացակա էր:

Իսկ ի՞նչ կա ներսում:

Փաշինյանը Ազգային ժողովում «ինքնատիրապետման կորստի» հերթական սեանսն ունեցավ: Հարց տվեցին կոռուպցիայի մասին, Փաշինյանին յուրային կուսակցության ներկայացուցիչ թաղապետի (վարչական շրջանի ղեկավարի) կողմից քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկելու և անպատիժ մնալու, այդ խայտառակությանն անգամ քաղաքական գնահատական չտալու մասին:

Փաշինյանը (նորից) կորցրեց ինքնատիրապետումը, ընդդիմադիր պատգամավորներին սպառնաց է՛լ ԱԱԾ-ի «պադվալները» գցել, է՛լ կախել, է՛լ վիզ կտրելու ոչ երկիմաստ ժեստ ցույց տվեց, սկսեց գոռգոռալ՝ գործածելով «համբալ» բառը...

Դա տեսան բոլորը, այդ թվում՝ մեր երկրի ու ժողովրդի թշնամիները: Տեսան մոտիկ հարևաններն ու հնարավոր դաշնակիցները, տեսան եվրամիութենականներն ու մյուսները:

Ի՞նչ եք կարծում, որևէ մեկը լուրջ կընդունի՞, կցանկանա՞ առհասարակ որևէ գործ ունենալ նման մի գործչի կամ նման ղեկավար ունեցող պետության, ղեկավարի պաշտոնում նման անձնավորության հանդուրժող ժողովրդի ներկայացուցիչների հետ: Դա պետության ղեկավարի պահվածք չէ:

Դա պահվածք է, որի համար նույնիսկ պետության ղեկավարին անմիջապես «գործից ազատում» են...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում