Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում Ռուսական հայտնի ինստիտուտի զեկույցը ուշագրավ շերտեր է բացահայտում Ո՞ւմ համար է աշխատում Սոլովյովը Երբ Փաշինյանն անհոգ է, ժողովուրդը՝ հոգսաշատ. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ) Հայոց Եկեղեցին չեն քանդի՝ որքան էլ փորձեն․ Մենուա Սողոմոնյան«Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը. նա ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն դարձնի իշխանությանը վերահսկելի և խզի դրա կապը Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների հետ». Էդմոն Մարուքյան Մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք,  բայց մեզանից շատ չենք հարգում. Նարեկ ԿարապետյանԻսրայելցի գիտնականները մշակել են գունափոխվող և կիսաթափանցիկ արևային վահանակներ Այս իշխանությունը խաղաղությունից խոսելու իրավունք չունի․ Ավետիք ՔերոբյանԻշխանությունը մի բան է խոստանում, իրականությունը՝ լրիվ հակառակը ապացուցում․ Աննա ԿոստանյանՎերափոխել լռողների լռությունը. Վահե Հովհաննիսյան Հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվող նոր առանցքը Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը Եթե ընտրություններից առաջ կառավարությունը խուսափում էր սոցիալական բունտից, ապա հուլիսից սկսած նրանք կիրառելու են ավտոմատացված համակարգեր. Հրայր ԿամենդատյանԻնչու է բացարձակ անընդունելի Նիկոլ Փաշինյանի կողմից մեր Եկեղեցու պառակտման բոլոր փորձերը. Ավետիք ՉալաբյանԴատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Արամ Վարդևանյան ՀՀ-ում վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում նույնպես աճել է․ Նարեկ ՍուքիասյանՖասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու
Քաղաքականություն

Այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են քաղաքացիներին տույժ-տուգանքի ենթարկելու գործիքով․ ԵԱՏՄ-ն չլիներ, ՔՊ-ն ի՞նչ էր անելու

7 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը, երբ հերթական անգամ հերթապահ հայտարարություններով խոսում էր կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի մասին, դեռևս «հեղափոխական էյֆորիա»-ի ազդեցության տակ չէր վարանել վստահեցնել՝ «կախարդական փայտիկ կա, և այդ կախարդական փայտիկն արդեն իսկ իր գործը սկսել է»։

7 տարի անց Փաշինյանին բերած ինչ-ինչ շրջանակներ են անգամ փաստում՝ Նիկոլը կորցրել է կախարդական փայտիկը․ հասկանում են՝ օրեցօր թանկացող կյանքի պայմաններում տնտեսական աճերի մասին հայտարարությունները սառնարան չեն լցնում, պետության կրկնապատկված պարտքային բեռն էլ իրենց ու իրենց զավակների ուսերին է ծանրացել։

Ամեն դեպքում, Փաշինյանը չի ընկրկում․ տարեսկզբին նա շեշտել է՝ ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիներին աճել է 43,5 տոկոսով։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը 168․am-ի հետ զրույցում հակադարձեց իշխանական պրոպագանդայի այս և այլ դրվագներին՝ փաստերով։

«Կոնկրետ այս վարչախմբի իշխանության տնտեսական թափանիվն իր վրա հիմնականում վերցրել է 2015 թվականից ԵԱՏՄ հետ համագործակցության բարենպաստ ազդեցությունը (Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ լիիրավ անդամ է,- Զ.Դ.)։ ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ մենք դուրս եկանք 170 միլիոնանոց շուկա։ Հետագայում դրան էլ գումարվեց ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տնտեսական դրական գործոնների ի հայտ գալը, այդ թվում՝ դեպի Հայաստան մի շարք բիզնեսների տեղափոխումը։ Ի դեպ, այդ գործոնները 2022 թվականից մինչև և 2024թ.-ի կեսերը գործել են, ապա նվազել են՝ պայմանավորված հակամարտության մեղմացմամբ,- նշեց տնտեսագետը՝ ավելացնելով,- Սրանք այնքան բարենպաստ գործոններ էին, որ Հայաստանը, եթե վարչախումբ չունենար էլ, տնտեսական քաղաքականություն նույնիսկ չվարեր էլ, իր բարենպաստ ֆոնն ունենալու էր։ Սրան էլ գումարվել է նաև մետաղների գների աճը, որի արդյունքում պետբյուջեն հասույթներ ունեցավ»։

Տնտեսագետը, սակայն, արձանագրեց՝ այս գործոնները չեն կապիտալիզացվել, և թեև դրական այս ներառումները հնարավորություն են տվել սոցիալական ծախսերի մակարդակը բարձրացնել, սակայն դրանք տնտեսական առկա իրողություններին համաչափորեն չեն արվել։

«Արվել են էպիզոդիկ։ Այս ամենի հետ միասին՝ այս վարչախումը չի լուծել նաև աղքատության հարցը։ Ընդ որում, մարզերում աղքատության ցուցանիշը մոտենում է 60 տոոկոսի, Երևանում՝ 30 տոկոսի սահմաններում է։ Դրանից զատ՝ երբ այս վարչախումբը աշխատավարձերի հետ կապված ներկայացնում է հարաճուն աճեր, պետք է հիշեցնել, որ դրանք տեղի են ունեցել հիմնականում ռելոկանտների և տնտեսության առանձին ճյուղերի զարգացման հաշվին»,- հավելեց նա՝ հիշեցնելով, որ, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտով պայմանավորված՝ Սյունիքի տարածաշրջանում միջին աշխատավարձը ՀՀ բոլոր մարզերից բարձր է 25-30 տոկոսով։

Հրայր Կամենդատյանը պարզաբանեց՝ այդ բարձր աշխատավարձերը, սակայն, չեն նշանակում, որ համաչափությունը ժողովրդագրական իմաստով առկա է․ հանրության մի մեծ հատված շարունակում է ապրել աղքատության մեջ՝ փորձելով գոյատևել աշխատավարձից աշխատավարձ։

«Եթե սա դիտարկում ենք նաև գնաճի համատեքստում, ապա ՀՀ քաղաքացին նվազագույն աշխատավարձով չի կարող լուծել նվազագույն զամբյուղի համալրման հարցը։ Չի եղել նաև թոշակի փոփոխություն․ թոշակները 7 տարում բարձրացել են 10-12 տոկոսով՝ այն դեպքում, երբ պարենային ապրանքների գներն այս ընթացքում առանձին խմբերում բարձրացել են 60, 70, 45 տոկոսներով։

Իսկ քաղաքական արկածախնդիրները, որոնք այսօր աշխարհաքաղաքական տերերի փնտրտուքի մեջ մոլորված են, անընդհատ քարոզչական հնարքներով, տարբեր համայնքներում զանազան ուղղորդված խմբերի հետ զրույցներում պնդում են, թե ամեն ինչ լավացել է»,- մանրամասնեց մասնագետը։

Հավաքագրված եկամուտների մասին իր դիտարկումներում տնտեսագետն ուշադրություն հրավիրեց իշխանություններին բնութագրող մեկ այլ ցուցիչի վրա։

«Այս եռամսյակում, օրինակ, հարկային պլանավորված եկամուտները կատարվել ու գերակատարվել են տարատեսակ իրավական պատժամիջոցների հետևանքով պետբյուջե մուտք արված «այլ եկամուտներ»-ի բաժնի շնորհիվ (դրանում ներառված են տուգանքները, տույժերը, իրավախախտումների հետևանքները): Այսինքն՝ այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են տուգանքի գործիքով։ Ընդ որում, այլ եկամուտներում զգալի մաս է կազմել տարատեսակ վերականգնումների բաժինը, երբ զանազան իրավական միջոցներով խմբերի կամ անհատների առաջադրվել են նախնական վճարումներ կատարելու պահանջներ, հավանաբար, որպեսզի նրանց նկատմամբ այլ մոտեցումներն առավել մեղմ որդեգրվեն՝ այն դեպքում, երբ քրեական գործերի քննությունն ավարտված չէ ու դեռևս չկան իրավական վճիռներ»,- նշեց Հրայր Կամենդատյանը։

Նկատենք՝ մասնագիտական շրջանակները բազմիցս են արձանագրել, որ վերջին երեք տարիներին Հայաստանի տնտեսությունն «օգտվում» է ռուս-ուկրաինական հակամարտության և այլ պատճառներով առաջացած դրական արտածին գործոններից ու հենց այդ դրական արտածին գործոնների հաշվին գործող իշխանությանը հաջողվեց զգալիորեն համալրել «աննախադեպ»-ների ու «ռեկորդ»-ների ցանկը։ Այնուամենայնիվ, այդ գործոնների բարենպաստ ազդեցությունը ժամանակի ընթացքում գնալով թուլացավ․ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024թ. մայիս ամսից դանդաղեց, իսկ նոյեմբերին արձանագրվեց ռեկորդային ցածր ցուցանիշ՝ ընդամենը 1.2 տոկոս։

Նկատենք նաև՝ տնտեսագետի մատնանշած մյուս գործոնը՝ ԵԱՏՄ անդամակցությունը, եղել է նախկին իշխանությունների ջանքերով, որին, ի դեպ, դեմ էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը 2017 թվականին իր թիմով ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացրել ԱԺ։