Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին
Վերջին շաբաթներին Նիկոլ Փաշինյանի հիստերիկ և նյարդային պահվածքը, խորհրդարանում ունեցած նոպաները, ընդդիմադիրների հասցեին սպառնալիքները մտահոգել են նույնիսկ իշխող թիմի անդամներին, և, հատկապես, մերձիշխանական օլիգարխիային։ Մեծահարուստները, որոնք բացահայտ կամ ծպտված աջակցում են գործող իշխանություններին, գումարներ վճարում, ընդհուպ փորձագետներ և լրագրողներ կերակրելով, փաշինյանական խմբակցության մի շարք պատգամավորների հավելյալ գումարներ վճարելով, լրջորեն մտահոգվել են իրենց ապագայի համար։
Փաշինյանի նյարդային պահվածքը ստիպել է մտածել, որ իշխանությունը լուրջ վախեր ունի, կարող է զրկվել իշխանական լծակներից, իսկ մեծահարուստները հրաշալի գիտեն, որ ցանկացած նոր իշխանություն, հատկապես, եթե լինի գործող խորհրդարանական ընդդիմության կազմից, առաջին հերթին հենց իրենց է հասնելու և կուլակաթափ է անելու։
Մեր տեղեկություններով, օրերս մի խումբ մեծահարուստներ հավաք են կազմակերպել քննարկելու իրավիճակը, արձանագրել են, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանում վերահսկել նույնիսկ սեփական թիմին, հնարավորություն չունի բարձրացնել սեփական վարկանիշը, ուստի հարկավոր է ինչոր բաներ ձեռնարկել։ Բոլոր այդ անձինք, որ այսօր կազմում են Հայաստանի խորքային պետությունը, լուրջ մտահոգություններ ունեն, ուստի ցանկանում են ինքնակազմակերպել, իրենց ձեռքը վերցնել իշխանական լծակները և ներպալատական հեղաշրջում իրականացնել կամ այլ մեթոդներով պահպանել իշխանությունը։ Փաստացի գիտակցելով, որ առնվազն Փաշինյանի հեռացումը իշխանությունից իրենց հնարավորություն կտա պահպանել լծակները՝ վարչապետ ընտրելով «Քաղաքացիական պայմանագրից» որևէ հայտնի դեմքի։ Կոնկրետ թեկնածուների անուններ չեն քննարկվել, բայց և այս միտումները բավական լուրջ են դառնում։ Նման միտումների մասին տեղյակ են նաև ՔՊ-ի կլանները, որոնցից յուրաքանչյուրը պայքարում է Փաշինյանին հեռացնելուց հետո իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու համար։
Էլինա Մուրադյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT