Պակիստա՛ն, թուրքի ընկեր, թե՛ լավ, և թե՛ վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին. Էրդողանը՝ Պակիստանի վարչապետին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Էրդողանը Թուրքիա-Պակիստան հարաբերությունները որակել է եղբայրական և այն համարել «իսկական բարեկամության» ամենալավ օրինակներից մեկը:
«Մենք, որպես Թուրքիա, մեծ կարևորություն ենք տալիս Պակիստանի խաղաղությանը, հանգստությանն ու կայունությանը»,- հավելել է նա:
Բացի այդ, Էրդողանը ասել է, որ ողջունում են Պակիստանի վարած քաղաքականությունը՝ այն որակելով ողջամիտ և համբերատար, որը կարևորում է հակամարտության լուծման հարցում երկխոսությունն ու փոխզիջումը:
«Այնպես, ինչպես անցյալում, ձեր թե՛ լավ, և թե՛ վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին:
Պակիստա՛ն, թուրքի ընկեր, կեցցե՛ս»:
Հիշեցնենք, որ Հնդկաստան-Պակիստան վերջին լարվածության ընթացքում, որը հասավ ընդհուպ մինչև ռազմական բախման, Թուրքիան բացահայտ աջակցում էր Պակիստանին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT