Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում Ռուսական հայտնի ինստիտուտի զեկույցը ուշագրավ շերտեր է բացահայտում Ո՞ւմ համար է աշխատում Սոլովյովը Երբ Փաշինյանն անհոգ է, ժողովուրդը՝ հոգսաշատ. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ) Հայոց Եկեղեցին չեն քանդի՝ որքան էլ փորձեն․ Մենուա Սողոմոնյան«Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը. նա ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն դարձնի իշխանությանը վերահսկելի և խզի դրա կապը Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների հետ». Էդմոն Մարուքյան Մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք,  բայց մեզանից շատ չենք հարգում. Նարեկ ԿարապետյանԻսրայելցի գիտնականները մշակել են գունափոխվող և կիսաթափանցիկ արևային վահանակներ Այս իշխանությունը խաղաղությունից խոսելու իրավունք չունի․ Ավետիք ՔերոբյանԻշխանությունը մի բան է խոստանում, իրականությունը՝ լրիվ հակառակը ապացուցում․ Աննա ԿոստանյանՎերափոխել լռողների լռությունը. Վահե Հովհաննիսյան Հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվող նոր առանցքը Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը Եթե ընտրություններից առաջ կառավարությունը խուսափում էր սոցիալական բունտից, ապա հուլիսից սկսած նրանք կիրառելու են ավտոմատացված համակարգեր. Հրայր ԿամենդատյանԻնչու է բացարձակ անընդունելի Նիկոլ Փաշինյանի կողմից մեր Եկեղեցու պառակտման բոլոր փորձերը. Ավետիք ՉալաբյանԴատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Արամ Վարդևանյան ՀՀ-ում վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում նույնպես աճել է․ Նարեկ ՍուքիասյանՖասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու
Քաղաքականություն

«Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմների անդառնալի հետևանքները տեսնելուց հետո և մշտապես անհանգստության մեջ ապրելու պայմաններում, որ վաղն Ադրբեջանը կարող է հերթական պատերազմը սանձազերծել կամ էլ ռազմական սադրանքների դիմել, իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին՝ վճարել 15-20 միլիոն դրամ և ավելի քիչ ծառայել: Նման միտք թերևս նրա գլխում առաջացել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ 2020-24 թթ. ընթացքում արական սեռի 8721 ներկայացուցիչ հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից: Ուստի, որոշվել է նրանց իբր «այլընտրանք» առաջարկել. ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Անարդարություն, ակնհայտ առավելություն ապահովված ընտանիքներին, բանակի կազմաքանդում և այլն: Պատգամավորի առաջարկների շուրջ քննարկումներն այս հիմնական կետերին են հանգում: Մի կողմից՝ այս նախագիծը կարող է դիտարկվել որպես պետական բյուջե հավել յալ եկամուտ ներգրավելու միջոց, մյուս կողմից՝ օրինական տարբերակով բանակում քիչ ծառայելու կամ չծառայելու տարբերակ: Մեկ ամիսն ի՞նչ ծառայություն: Իսկ գուցե սա հարված է մեր երկրի անվտանգության երաշխավորին՝ բանակին: Հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշում է՝ որքան էլ նմանատիպ նախագծերը մի կողմից դիտարկենք զուտ որպես պետբյուջեն հավել յալ եկամուտներով լրացնելու մեխանիզմ, հակառակ տեսանկյունից փաստ է, որ նմանատիպ նախագծերը խորքային կերպով վնասելու են բանակի նկատմամբ վստահությանը, մեծացնելու են սոցիալական անարդարությունը և կարճատև, նաև երկարատև ժամանակահատվածում թուլացնելու են պետության պաշտպանունակությունը: «Նախ՝ բազմաթիվ հարցեր կան այն մասով, թե այդպիսի նախաձեռնությունը, որն ընդունելի է նաև պետության ղեկավարի կողմից, անվտանգության ոլորտի ի՞նչ մասնագետների գնահատականների և որոշումների արդյունքում է կայացվել, ի՞նչ հաշվարկներ են դրված, թե անգամ պետբյուջե գումարներ մուտք անելով՝ զորակոչը 20 տոկոսով կավելանա, այդ ի՞նչ կանխատեսումներ են ընդհանրապես: Կամ՝ ենթադրենք՝ 20 տոկոսով ավելանում է, մեկ ամիս իբր ծառայություն կրող զինծառայողի օգտակար գործողության գործակիցը բանակին ի՞նչ է տալու: Այս նախագիծն իր մեջ բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Այն բերելու է սոցիալական անհավասարության խորացման, ինչը կարող է լրջորեն քայքայել հանրային համերաշխությունը, արդարության զգացումը երիտասարդների և, ընդհանրապես, հասարակության լայն շրջանակների մեջ: Հասարակության բևեռացումը լրջագույն խնդիր կդառնա պետության համար: Երկրորդ՝ կարծում եմ, որ զինվորական համակարգի հեղինակազրկման գործընթաց է տեղի ունենում, այն էլ՝ վաղուց, երբ իշխանականները փորձում են հանրային գիտակցության մեջ նվազեցնել բանակային ծառայության դերը: Խնդիր է նաև այն, որ օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, երկարատև պլանում ոչ թե ավելանալու է, այլ կրճատվելու է համալրման բազան, ինչն արտաքին սպառնալիքների պայմաններում քաղաքական սխալ (իսկ գուցե՝ միտումնավոր) ուղերձ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Իսկ այս նախագծի կյանքի կոչումը կհանգեցնի՞ նաև քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացմանը: Կա՞ վտանգ, որ լավ ֆինանսական վիճակում չգտնվող մարդիկ, անգամ պարտքեր կուտակելու գնով, կձգտեն բանակից «ազատել» իրենց որդիներին: «Այո, կա նման վտանգ, երբ այս նախագծի կյանքի կոչումը կարող է նպաստել մարդկանց սոցիալական վիճակի վատթարացմանը՝ հատկապես միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների շրջանում: Օրինակ՝ բազմաթիվ ընտանիքներ, հատկապես գյուղական համայնքներում, ինչու չէ՝ նաև քաղաքաբնակների ցածր եկամուտ ունեցողների շրջանում, կարող են վարկեր վերցնել, գույք վաճառել կամ պարտքեր անել՝ իրենց զավակներին բանակից ազատելու համար: Իսկ դա կհանգեցնի մարդկանց վարկերի մեջ ընկնելու, սնանկացման, ֆինանսական անկայունության: Իսկ դա, էլի եմ կրկնում, հասարակության շրջանում առաջացնելու է սոցիալական բևեռացում, դժգոհություն, անարդարության զգացում, պետության հանդեպ վստահության կորուստ և այլն»,-նշում է մեր զրուցակիցը:

Կաշառքի՝ որպես արատավոր երևույթի դեմ պայքարը մշտապես եղել է բոլոր ժամանակներում: Սրանից, ավաղ, զերծ չի մնացել նաև պաշտպանական համակարգը: Այս նախագծին ծանոթանալուց հետո տպավորություն է, որ օրինականացվում է կաշառքը: «Տեսեք, եթե պետությունն ինքն է փորձում կիրառել այնպիսի մեխանիզմ, որի համար մինչ այդ պատժում էր՝ որպես կաշառք կամ ծառայությունից խուսափելու փորձ, մարդկանց շրջանում հարց է առաջանում, թե ի՞նչ տարբերություն կա նախկինում գաղտնի վճարելու և հիմա օրինական ճանապարհով նույն արդյունքին հասնելու միջև: Դրա համար արդեն այս քանի օրվա ընթացքում մարդկանց հետ շփումներից նաև ես եկել եմ այն եզրահանգման, որ հանրության լայն շրջանակների կողմից նման նախագիծը ընկալվում է որպես կաշառքի օրինականացված ձև: Ստացվում է, որ հնարավոր է պետական պարտականությունից ազատվել վճարով, եթե միջոցներ ունես: Սա էլ ձեզ՝ այս իշխանությունների կողմից տարվող հակակոռուպցիոն քաղաքականության ճկունության աստիճանը»,-հավելում է փորձագետը:

Բանակում իրականացվող «բարեփոխումների» մասին գործող իշխանությունները պարբերաբար խոսում են: Թե ինչ արդյունքներ են տալիս դրանք, կարծես բոլորիս համար է ակնհայտ: Սա ևս կարո՞ղ ենք այդ «բարեփոխումներից» մեկը համարել: «Տպավորություն է, որ այս նախագծով, ինչպես նաև ատեստավորման գործընթացով օրինական բարեփոխումների անվան տակ իշխանությունները զինված ուժերի թվաքանակի կանխամտածված կրճատման են տանում: Իրական բարեփոխումները զինված ուժերում պետք է ուղղված լինեն բանակի կառավարման որակի մարտունակության բարձրացմանը, սպառազինության արդիականացմանը, ռազմավարական պլանավորման բարելավմանը և այլն, իսկ այն, որ նման օրենքների պարագայում շեշտը դրվում է ծառայությունից ազատվելու իրավունքի, բանակում եղած կադրերի «մաղման» պրոցեսի վրա, ապա կողքից այս ամենը նման է ոչ թե բարեփոխումների, ամրապնդման քաղաքականության, այլ համակարգված ապամոնտաժման գործընթացի»,-եզրափակում է Շիրազ Խաչատրյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում