Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Քաղաքականություն

ԱՄՆ-ն խորքային պրոցեսներ է սկսել Հարավային Կովկասում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախօրեին հարցազրույց է տվել ամերիկյան պահպանողական լրատվամիջոցներից մեկին և չափազանց ուշագրավ հայտարարություններ արել։ Հույս է հայտնել, որ առաջիկայում մի շարք արաբական երկրներ ևս կմիանան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Աբրահամյան համաձայնագրերին»։ «Իմ կանխատեսումն այն է, որ համեմատաբար մոտ ապագայում «Աբրահամյան համաձայնագրերին» կարող են միանալ Լիբանանը, նույնիսկ՝ Սիրիան»,- նշել է Ուիթքիֆը և հավելել, թե կարող են այդ համաձայնագրերին միանալ նաև Հայաստանն ու Ադրբեջանը։

«Ադրբեջանի և Հայաստանի պարագայում մենք շատ մոտ ենք այդ երկրների միջև առկա հակամարտության վերջնական կարգավորմանը»,- սենսացիոն հայտարարություն է արել Սթիվ Ուիթքոֆը։

Հայաստանի արտգործնախարարությունն ավելի ուշ լրատվամիջոցներին հայտնել է, որ չի բացառում տարածաշրջանում խաղաղության նախաձեռնություններին միանալու հնարավորությունը, ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ երկխոսության շրջանակում քննարկվում է խաղաղությանը նպաստող տարբեր ձևաչափեր։ «Քննարկվում են տարբեր թեմաներ, ինչպես ձևավորված ռազմավարական գործող գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Այն, որ Թրամփի վարչակազմը շահագրգռված է նաև մեր տարածաշրջան ներթափանցելով, մինչ օրս հայտնի չէր, և այժմ Ուիթքոֆի, ինչպես նաև Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքից հետո կարելի է եզրակացնել, որ ամերիկյան կողմն ինչ-որ գաղտնի գործողություններ է իրականացնում Հայաստանի ուղղությամբ, իսկ «Աբրահամյան համաձայնագրերը» վաղուց արդեն միայն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ չէ, այլ Մերձավոր Արևելքում և ընդհանրապես մեր տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ավելացման գործիք և Ադրբեջանին ու Հայաստանին այդ համաձայնագրերում ներառելը ու խաղաղություն պարտադրելը, այն էլ ամերիկյան շահերի համադրմամբ, վկայում է, որ խորքային պրոցեսներ են գնում, որոնց վերաբերյալ առանձնապես տեղեկատվություն չի հաղորդվում։

Սոնա Համբարձումյան