Ինչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը երեկ հայտնել է հրաժարական տալու իր մտադրության մասին։ Գասպարյանը հրաժարականը բացատրել է անձնական խնդիրներով, մասնավորապես, պնդել, թե ուզում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին ու երեխային։ «Դժվար որոշում եմ կայացրել կյանքիս այս փուլում ինձ նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայիս դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը»,- նշել էր նա։
Գասպարյանի անունը վերջին շրջանում հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էջմիածնի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած սպանության և կոռուպցիոն մի քանի գործարքների հետ։ Մամուլն էլ գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի»՝ այս ամսվա սկզբին կայացած վարչության նիստում նաև Դիանա Գասպարյանի պաշտոնավարման հարցն է քննարկվել։
Ընտանիքին նվիրվելու պատճառաբանությունն անգամ ՔՊ-ականների մոտ է քմծիծաղ առաջացնում։ ԱԺ խմբակցության քարտուղարն այսօր ակնարկել է, որ Վաղարշապատի համայնքապետը հրաժարական է տվել ոչ թե ընտանիքին նվիրվելու, այլ կոռուպցիոն գործի պատճառով։ «Գլոբալ կոնտեքստում` անկախ մարդու անուն–ազգանունից, քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն, հովանավորչական գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից»,– ասել էր Արթուր Հովհաննիսյանը։
Մեր տեղեկություններով, խնդիրը ոչ այնքան կոռուպցիոն գործարքներն են, որքան այն, որ Դիանա Գասպարյանը առաջիկա ընտրություններին չունի բավարար լծակներ իշխող ուժի համար քվեներ ապահովելու, ուստի ՔՊ-ն մի ձեռքով երկու ձմերուկ է ուզում բռնել՝ Վաղարշապատում ավելի հարմար և հավատարիմ մեկին նշանակել, հանրության էլ համոզել, թե պայքարում են կոռուպցիայի դեմ։
Էլիզա Գրիգորյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT