Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում Ռուսական հայտնի ինստիտուտի զեկույցը ուշագրավ շերտեր է բացահայտում Ո՞ւմ համար է աշխատում Սոլովյովը Երբ Փաշինյանն անհոգ է, ժողովուրդը՝ հոգսաշատ. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ) Հայոց Եկեղեցին չեն քանդի՝ որքան էլ փորձեն․ Մենուա Սողոմոնյան«Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը. նա ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն դարձնի իշխանությանը վերահսկելի և խզի դրա կապը Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների հետ». Էդմոն Մարուքյան Մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք,  բայց մեզանից շատ չենք հարգում. Նարեկ ԿարապետյանԻսրայելցի գիտնականները մշակել են գունափոխվող և կիսաթափանցիկ արևային վահանակներ Այս իշխանությունը խաղաղությունից խոսելու իրավունք չունի․ Ավետիք ՔերոբյանԻշխանությունը մի բան է խոստանում, իրականությունը՝ լրիվ հակառակը ապացուցում․ Աննա ԿոստանյանՎերափոխել լռողների լռությունը. Վահե Հովհաննիսյան Հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվող նոր առանցքը Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը Եթե ընտրություններից առաջ կառավարությունը խուսափում էր սոցիալական բունտից, ապա հուլիսից սկսած նրանք կիրառելու են ավտոմատացված համակարգեր. Հրայր ԿամենդատյանԻնչու է բացարձակ անընդունելի Նիկոլ Փաշինյանի կողմից մեր Եկեղեցու պառակտման բոլոր փորձերը. Ավետիք ՉալաբյանԴատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Արամ Վարդևանյան ՀՀ-ում վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, իսկ գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում նույնպես աճել է․ Նարեկ ՍուքիասյանՖասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու
Քաղաքականություն

Հիտլերը Հայաստանի բարեկամը չէր. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Լեհաստան ներխուժելու նախօրեին, ելույթ ունենալով գերմանական հրամանատարության գաղտնի մի խորհրդակցության ժամանակ, Հիտլերը հանդես է եկել երկարաշունչ ճառով, որի ընթացքում, համոզելու համար իր բարձրաստիճան հրամանատարներին, որ աշխարհն անմիջապես կմոռանա լեհ ժողովրդի հանդեպ ձեռնարկվելիք անողոք միջոցները, վկայակոչել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հնչեցնելով հետևյալ հռետորական հարցը. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»:

1927 թվականին նացիստական Ալֆրեդ Ռոզենբերգը հոդված է հրապարակել, որում պատմել է, թե ինչպես է Թալեաթը սպանվել Գերմանիայում հայի կողմից եւ հայերին համեմատել է հրեաների հետ` նշելով, որ երկու ազգերն էլ լրտեսությամբ են զբաղվում:
:
Սակայն մեր օրերում հայտնվել են առանձին աշխուժակներ, որոնք կարծես թէ ծանոթ չեն գերմանական նացիզմին եվ դրա գաղափարախոսներին:
Օրեր առաջ արծրուն հովհաննիսյան անունով մեկը հայկական բանակի գնդապետի համազգեստով թափանցել էր Հ1 տաղավար, որտեղ նա կատարել է հիրավի պիղծ դատողություններ Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Ֆաշիզմի, նացիզմի դեմ տարած հաղթանակի վերաբերյալ: Միայն իրեն բնորոշ տաղտկալի ձևակերպումներով հայ սպայի համազգեստով արարածը բացառիկ ցինիզմով հայտարարում է, որ Գերմանական վերմախտը Կովկասը գրավելուց հետո պետք է իբր թէ գրավեր Թուրքիան , մասնատեր այն եվ ստեղծեր այսպես կոչված Մեծ Հայաստան:

Փաստացի այս անձնավորությունը փորձ է կատարել Մեծ Հայաստանի մեր ազգային երազանքը նենգափոխել եվ ոչ ավելի, ոչ պակաս այն կապել նացիստական Գերմանիայի հնարավոր հաղթանակի հետ եվ կարծես տողատակերում ափսոսանք է գեներացնում, թէ ինչու չի ստացվել իր կողմից տարփողված տարբերակը:
Նմանօրինակ կարգի դատողություններ եվ պնդումներ կատարվել են դեռևս սառը պատերազմի տարիներին, երբ նախկին դաշնակիցները, հատկապես բրիտանական կողմը, փորձել են արժեզրկող հետազոտություններ պատվիրել, կեղծ հրապարակումներ կատարել , որոնց օգնությամբ ցանկացել են նսեմացնել խորհրդային միասնական ժողովուրդների ընտանիքի ռազմական հաղթանակը եվ նացիզմի վերացումը:

Հետագա տարիներին նենգափոխման, խեղաթյուրման գրչակները կարծես թէ մոռացվեցին եվ դրա համար հիմնական պատճառը խորհրդային զինված ուժերի վեհ հաղթանակի անվերապահ ճանաչումն էր բոլոր ազգերի կողմից եվ շնորհակալ երախտագիտության ձևակերպումը 28 միլիոն մարդկանց հիշատակի նկատմամբ:
Ընդամենը օրեր առաջ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և մի շարք այլ հետխորհրդային երկրների պատվիրակությունները ԵԱՀԿ-ում համատեղ հայտարարություն են տարածել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման կամ խեղաթյուրման փորձերն անընդունելի են, ինչպես նաև անընդունելի են նացիստների և նրանց հանցակիցների վերականգնմանն ուղղված ջանքերը, ասվում է հայտարարության մեջ։ Նրանք դատապարտել են ազատագրող զինվորների հուշարձանների և թաղման վայրերի ոչնչացումն ու պղծումը։ Նաև ընդգծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու փորձերի անթույլատրելիությունը՝ կոչ անելով բոլոր երկրներին և ժողովուրդներին հարգել հաղթանակը կերտողների հիշատակը։

Հավանաբար արծրուն կոչեցյալը տեղյակ չէ այս հայտարարության մասին եվ փորձել է սև նենգափոխման թույնով նսեմացնել մեր պապերի մեծ հաղթանակը:
Մենք հիմա ապրում ենք մի ժամանակներում, երբ պատմությունը վերանայվում է և նենգափոխվում: Բայց ինչ էլ անեն, միևնույն է չեն կարողանալու ջնջել մեր հաղթանակները, մեր պատմությունը:

Մեզ համար ամեն ինչ շատ պարզ էր. եթե նացիզմը հաղթեր, ապա այսօրվա Հայաստանը չէր լինի, Թուրքիան կմտներ խորհրդային Հայաստան եվ վերջնականապես կոչնչացներ հայ ժողովրդին:

Ռազմական ստրատեգիայի դասեր տվող արծրուն կոչեցյալին պետք է հարցնել, եթե Գերմանիան պատրաստվում էր գրավել Թուրքիան, ապա ինչու էր թուրքական կողմը մոտ մեկ միլիոն զինվոր կենտրոնացրել խորհրդային սահմանների մոտ եվ ատամները սրած սպասում էր Ստալինգրադի անկմանը՞:
Վերջապես ով է այդ արծրուն կոչվածը ՞:

Նա այն անձնավորությունն է, որը 44–օրյա պատերազմի ամբողջ ընթացքում փայլուն իմացել է ռազմաճակատում իրերի օպերատիվ տակտիկական վիճակը եվ ամբողջ ընթացքում ապատեղեկացրել է հանրությանը , Շուշիի հանձնման ավարտից հետո էլ պարզապես խաբել, ստել եվ ազերիների համացանց ներբեռնած տեսանկարահանված իրական կադրերը հայտարարել իբր մոնտաժված, կեղծ : Զավեշտը հասել էր այնտեղ , որ ազերիների կորուստները ուռճացվել էին տիեզերական չափերով , զինտեխնիկայի կորուստների տվյալները գերազանցել էին ազերիների իրական պոտենցիալը:

Իհարկե պատերազմում կրած պարտությունը միայն նրա մեղքով չէր եվ հետագայում իրավապահները կբացահայտեն պարտության իրական մեղավորների գործողությունները եվ դրդապատճառները, բայց կա մի կարևոր հարց: Պարզվում է որ այդ արծրուն կոչեցյալը հիմա աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության կազմում եվ տնօրինում է հրամանատարական կազմի պատրաստման մի ամբողջ ինստիտուտ:

Կարծում եմ վերոհիշյալ անձնավորության ներկայությունը, աշխատանքը նպատակահարմար չէ ՀՀ Պաշտպանության նախարարության կազմում եվ նա պետք է հեռացվի եվ զրկվի հայ զինվորական համազգեստ կրելու իրավունքից: