Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը
Այսօր Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը հանդիպումներ է ունենալու Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի հետ, վաղն էլ ԱԳՆ-ում կայանալու է արտգործնախարարների առանձնազրույցը, ընդլայնված կազմով հանդիպումը, ժամը 11-ին էլ երկու երկրների արտգործնախարարների մամուլի ասուլիսը։ Ուշագրավ է, որ Լավրովի այցի մասին գրեթե վերջին պահին են տեղեկացրել, թերևս, հասկանալով, որ կարող են սադրանքներ հրահրվել։
Իսկ, որ սադրանքներ հրահրվելու են, պարզ էր արդեն երեկ երեկոյան, երբ հաստիքային արևմտամետները շատ արագ ինքնակազմակերպվեցին և հայտարարեցին, որ Սերգեյ Լավրովի այցի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպելու։ Մասնավորապես, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ ԱԳՆ շենքի դիմաց մայիսի 21-ին, ժամը 11-ին բողոքի ակցիա են իրականացնելու, երբ ընթանալու է նախարարների մամուլի ասուլիսը։ Այսօր վաղ առավոտից էլ արդեն մեծ պաստառ են կախել Կիևյան կամրջից՝ «Պուտին մարդասպան» անգլերեն, հայերեն և ռուսերեն գրառումներով։
Լավրովի այցը Հայաստան կարող է դնել հայ-ռուսական հարաբերությունների վերբեռնման սկիզբը, իսկ դա թե՛ տեղական արևմտամետներին, թե՛ Փաշինյանի արևմտյան հովանավորներին և թե՛ առավել ևս եվրոպական կառույցներին բոլորովին էլ ձեռք չի տալիս և փորձելու են ամեն ինչ անել հայ-ռուսական հարաբերությունները կրկին վտանգելու համար։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իսկապես շահագրգռված է հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմամբ, ապա պետք է բավականին կոշտ կանխի նման դրսևորումները, հակառակ պարագայում հետևանքները չափազանց ծանր են լինելու Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքի համար։
Գայանե Մաթևոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT