Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման ԱբովյանԿուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա. Թրամփ Մենուա Սողոմոնյանը Ռուբեն Վարդանյանի դատի մասինTeam Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ հրաձգnւթյnւն է տեղի ունեցել. կա երեք զnհ Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. ՓաշինյանՏեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսինՆիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետՊարտադիր առողջության ապահովագրությունը Հայաստանում՝ ռիսկեր և չլուծված խնդիրներ«Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ ՓաշինյանինԿաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի՞ ՓաշինյանըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մասնակցելու ենք ընտրություններին, որ ժողովուրդը իրական այլընտրանք ունենա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
Քաղաքականություն

ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հարգելի գործընկերներ,

Մայիսի 20-ին ՄԻՊ ֆեյսբուքյան հարթակում հրապարակվել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն՝

«Մայիսի 20-ին լրատվական կայքերից մեկը տարածել է տեսանյութ, որտեղ ակցիայի մասնակիցը հայտարարում է, թե Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում որևէ անդրադարձ չկա ոստիկանության կողմից կիրառված վատ վերաբերմունքի դեպքերին։ Նման պնդումը բնականաբար չի համապատասխանում իրականությանը և հիմնված է իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեղեկության վրա»:

ՄԻՊ-ի այս հայտարարությունում նշված չէ միջոցառման անունը, անձի անունը, լրատվամիջոցի անունը, տեղանքը, տրված չէ որևէ աղբյուր։

Սակայն որոնողական գործիքների օգնությամբ կարելի է պարզել, որ մայիսի 20-ին «մարդու իրավունքների» վերաբերյալ եղել են երկու թեմայի առնչվող հրապարակումներ`

1․ Սյունիքի մարզ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այցելության մասին և
 
2․ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀԴՊ) թեմայով Հայաքվեի և Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոալիցիայի հրավիրած մամուլի ասուլիս:

Երկրորդ իրադարձության, այն է՝ ասուլիսի ընթացքում ներկայացվել են բացառապես ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանը ներկայացված զեկույցները, ներառյալ՝ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՄԱԿ-ին ներկայացված զեկույցին, և մասնագիտական տեսանկյունից բավականին ջանք էր պետք գործադրել այս զեկույցները շփոթելու հարցում։

Ուստի բացառման և համատեքստի կիրառման սկզբունքով եզրահանգում ենք, որ ՄԻՊ կողմից հրապարակված անհասցե հայտարարությունը վերաբերում է նշված իրադարձությանը, քանի դեռ հակառակի վերաբերյալ փաստարկված պնդում չի կատարվել, և եթե անգամ կատարվի, միևնույն է, անհասցե հրապարակումն արդեն իսկ վարկաբեկում է քաղաքացիական հասարակության աշխատանքը, քանի որ մարդու իրավունքների այլ միջոցառման բացակայության պայմաններում կապվում է միայն ու միայն մամուլի ասուլիսի հետ։

Մինչև խնդրի բովանդակությանը անդրադառնալը` ցանկանում ենք բարեկամաբար ուշադրություն հրավիրել նրա վրա, որ զանգվածային լրատվության միջոցների հետ ամեն բացօթյա շփումը չէ, որ կարող է կոչվել ակցիա: Ուստի խնդրում ենք հետագայում ավելի նրբանկատ գտնվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հրապարակային քննադատություններին արձագանքելիս, քանի որ կիրառված որակումները կարող են ընկալվել որպես քողարկված անհարգալից վերաբերմունք:

Միևնույն ժամանակ, գնահատում ենք քաղաքացիական հասարակության ներկայացրած քննադատությանը ականջալուր լինելու համար:

Այնուամենայնիվ, ստիպված ենք արձանագրել, որ հաշվի առնելով, որ ողջ ասուլիսի ընթացքում խոսվել է բացառապես ՄԱԿ-ի ՀՊԴ և դրանում տեղ գտած զեկույցների մասին, և որ ԶԼՄ-երի ներկայացված տեղեկությունների սահմաններում առհասարակ չի քննարկվել ՀՀ մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որի առանձին հատվածներ ներկայացված են ՄԻՊ ֆեյսբուքյան հարթակում, հետևապես անհականալի է, թե ինչպես է տեղի ունեցել նման թյուրըմբռնում մասնագիտական դաշտում։ Ինչու ՄԻՊ-ը չի անդրադառնում ասուլիսի ընթացքում նշված և իր կողմից ներկայացված ՀՊԴ զեկույցին, և փոխարենը անդրադարձ է անում այլ զեկույցների, որոնց մասին ընդհանրապես խոսք չի եղել։

{Ելույթներին ամբողջությամբ ծանոթանալու պարագայում կասկած չի հարուցի այն, որ քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բացառապես այն զեկույցը, որը ներկայացվել է ՄԱԿ-ի ՀՊԴ-ին, հղումը՝ https://rb.gy/f9k2tr/):
Համոզված ենք, որ ասուլիսի ընթացքում հնչած ելույթները նշված պարզաբանման լույսի ներքո վերանայելիս ակնհայտ է դառնում, որ դրանցում չկա որևէ հակասություն կամ սխալ տեղեկություն:

Հակառակը, ՄԻՊ-ի կողմից նման թյուրներկայացումը և փաստերի խեղումը կարող է տպավորություն ստեղծել հանրությանը միտումնավոր մոլորեցնելու մասին։ Իսկապես, ՀՀ ՄԻՊ նշված զեկույցում առհասարակ ոստիկանությունը հիշատակվում է շատ ընդհանրական միայն երկու դեպքում, որոնք վերաբերում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության բացառման համար ոստիկանների վերապատրաստման անհրաժեշտությանը և ազատազրկված անձանց բուժզննությունը ոստիկանների ներկայությամբ անցկացնելու խնդրին։

Լիահույս ենք, որ նշված փաստարկները և պարզաբանումը կօգնեն լուծել թյուրըմբռնման կամ թյուրներկայացման խնդիրը և փարատել մեր վերը նշված մտահոգությունները:

Եվ անդրադառնալով ՄԻՊ-ի կոչին, կոչ ենք անում հարգարժան ՄԻՊ գրասենյակին «հրապարակային հայտարարություններ անելիս հիմք ընդունել ստույգ և հավաստի տեղեկատվություն՝ խուսափելով հանրությանը մոլորեցնելու իրավիճակներից», քանի որ դա կարող է դիտարկվել որպես քաղաքացիական հասարակության աշխատանքը նսեմացնելու և վարկաբեկելու միջոց։

Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոալիցիա

Հայաքվե պետաիրավական հանձնախումբ
 
21․05․2025թ․