Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի
ԱՄՆ վարչակարգի կողմից հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև որոշ լրատվամիջոցների ֆինանսավորման դադարեցումը, «ծանր հարված է» հասցրել Հայաստանի հանրային հատվածին։ Բազմաթիվ կազմակերպություններ մնացել էին առանց ֆինանսավորման։ Մեր տեղեկություններով ներկայումս եվրոպական կառույցները քննարկում են Հայաստան փող լցնելու և այդ կառույցների աշխատանքը ֆինանսավորելու հարցը, քանի որ դրանց դադարեցումը, ինչպես նաև նախկինում սորոսական, USAID-ական կամ այլ աղբյուրներից ծնվող կազմակերպությունների փակումը կարող է «ծանր հետևանքներ» ունենալ հենց Եվրոպայի համար, ու փող ստացողներն էլ փորձեն իրենց ծառայություններն առաջարկել թշնամական կառույցներին։
Առաջիկայում բավականին լուրջ ֆինանսավորում են ստանալու հատկապես լրատվամիջոցները, որոնք ապահովում են Արևմուտքի քարոզչությունը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը 5․5 միլիոն եվրո կտրամադրի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին լրատվամիջոցի կենսական գործունեությանն աջակցելու համար։ Ըստ Կալասի, դա կարճաժամկետ ֆինանսավորում է։ «Ազատությունը բավականին մեծ խմբագրություն ունի նաև Երևանում»։
Բայց սա ամբողջը չէ։ Գումարներ են փոխանցվելու նաև այլ կառույցների, որոնք նախկինում փողերը ստանում էին ամերիկյան աղբյուրներից։ Եթե Սորոսի հիմնադրամից գումար ստացող կազմակերպությունները դեռևս շարունակում են իրենց աշխատանքը, ապա USAID-ից սնվող կազմակերպություններն արդեն անցնելու են եվրոպական ֆինանսավորման, որպեսզի կարողանան ապահովել Արևմուտքի թիկունքը։
Շուշան Եսայան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT