Փաշինյանն արևմտամետ ընդդիմություն է ստեղծում իր համար
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի, դրա դեմ հաստիքային արևմտամետների տարօրինակ բողոքի գործողությունների, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների արձագանքի վերաբերյալ կարելի է բազմաթիվ եզրակացություններ անել։ Թեպետ «Հանուն հանրապետության» կուսակցությունն իր գործընկերների հետ հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարի դեմ բողոքի լայնածավալ ակցիա անելու մասին, բայց նախօրեին 2-3 հոգով պլակատ էին բռնել, երեկ էլ ակցիայի մասնակիցների թիվը չէր անցնում երկու տասնյակը։
Ոստիկանությունը չափազանց մեղմ վերաբերմունք էր ցուցաբերում բողոքի ակցիայի մասնակիցներին, մեղմիկ հրելով, անցկացնելով մայթը, երբեմն-երբեմն քաշքշուկի տպավորություն ստեղծելով, բայց իրականում որևէ կերպ չխոչընդոտելով ակցիային։ Ընդհակառակը, հաշվի առնելով, որ ոստիկաններն իրենց թվով մի քանի անգամ ավելի շատ էին, քան արևմտամետները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, կարելի է ասել, որ ոստիկանությունը պարզապես ապահովեց ակցիայի բազմամարդությունն ու հնչեղությունը։ Ի դեպ, նման մի գրառում ֆեյսբուքյան արել էր հենց ինքը՝ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահը, շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարին ու ոստիկանապետին։
Այս ակցիաներում տարօրինակ էր, որ չէր մասնակցում «Եվրաքվե» դաշինքի ուժերից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ոչ միայն Սարգսյանը, այլ նաև նրա կուսակիցներից որևէ մեկը բողոքի ակցիայի ընթացքում աչքի չընկան։ Սա ակնհայտորեն խոսում է արևմտամետ դաշինքում առկա հակասությունների վերաբերյալ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, այսպիսի բողոքի ակցիաներով, բարձրացրած աղմուկով, Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ արևմտամետ քաղաքական ուժերին փորձում է զարգանալու և որոշակի ընտրազանգված հավաքելու հնարավորություն տալ՝ շահագործելով հակառուսական թեման։ Եվ այդ առումով Փաշինյանի համար շատ ավելի հարմարավետ է աշխատել Արման Բաբաջանյանի, քան Արամ Սարգսյանի հետ, վերջինիս նկատմամբ առանձնապես վստահություն չունեն։ Իսկ Բաբաջանյանն իշխանության մերձավորներից մեկն է համարվում, ուստի և Փաշինյանը խաղադրույքը դրել է հենց «Հանուն հանրապետության» կուսակցության վրա։
Լիլիթ Իսպիրյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT